Մոսկվայում Պետդումայի առաջարկով չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։ Տնտեսված բյուջետային գումարները ուղղվելու են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։
«ՉԻ». Սա հոյակապ նորություն է: Պետք է օգտվել ռուսների այս ժլատությունից:
Մեզ մոտ ճիշտ հակառակ պրոցեսն է: Փոխանակ բյուջետային փողերը հավայի ծախսեն տասնյակ հազարավոր փախստականների կարիքների համար, կացարաններով ապահովեն, սահմաններն ամրացնեն, մերոնք ավելի խելոք բան են անում. պատրաստվում են գժական տոներ անցկացնել Երևանում: Մենակ Երևանի կենտրոնում ծախսվելու է 420 մլն դրամ:
Ընդ որում, Հրապարակի շատրվանների զարդարման համար հատկացվելու է 79 մլն դրամ: Հալալ է:
Ու հիմա բազմաթիվ անտոն ու անամանոր ռուսներ ստիպված պիտի գան այստեղ, որ մարդավարի Նոր Տարի դիմավորեն: Ժլատը երկու անգամ է վճարում: Բա, սաղ հաշված է: Քեֆ անողին քեֆ չի պակսի: Բյուջեին մուննաթ: