Հինգշաբթի 17.06.2021 13:14

19.05.2021   14:30
366

Պոպուլի՞ստ, թե՞ անտեղյակ


«Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին»։

Հայտարարությունը հնչել է առողջապահության ոլորտի աշխատակիցների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Այն, որ գործող իշխանությունը թերացել է նոր սահմանների կահավորման գործում, աներկբա է:

Բայց Քոչարյանը համապատասխան խտությամբ զորք տեղակայելու մասին խոսելու իրավունք չունի: Իր անփառունակ կառավարման ընթացքում Հայաստանից արտագաղթել է մի քանի հարյուր հազար մարդ: Իր ձախողված կառավարման ընթացքում ժողովրդագրական պատկերը կտրուկ վատթարացել է: Պատահական չէ, որ ամենաքիչ ծնունդներն արձանագրվել են 2001-2003 թվականներին: Հենց այդ տարիներին ծնվածները այսօր պետք է համապատասխան խտությամբ տեղակայվեին սահմանին:

Իր կառավարման սկզբում սահմանին զինվորները կանգնում էին 20-30 մետր իրարից հեռու, ապրիլյան պատերազմի ժամանակ այդ հեռավորությունը դարձավ 200-300 մետր: Հիմա սահմանի երկարությունը ավելացել է մոտ 500 կիլոմետրով, ինչպե՞ս կարող են ամբողջ խտությամբ կանգնել:

Սա կամ պարզ պոպուլիզմ է, կամ էլ Քոչարյանը բացարձակ չի տիրապետում Հայաստանի այսօրվա իրական թվերին ու ռեսուրսներին: Թեպետ Քոչարյանի դեպքում երկուսն էլ իրար հետ կարող է լինել:



 Պիտակներ

         Ռոբերտ Քոչարյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


























Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 22718


Խոսող ձուկը
Խոսող ձուկը
10.11.2019 / 22197


Պեսիմիստական
Պեսիմիստական
08.03.2020 / 21042


Բոլոլա շաբաթ
Բոլոլա շաբաթ
28.09.2019 / 20523





Բա
Բա
20.11.2020 / 19260



Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 18547





Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 17334

The Tashir spider web
The Tashir spider web
09.12.2019 / 17192