Փոքր Վեդիում երաժշտական դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացրել իրենց նոր տնօրենի նշանակման դեմ, քանի որ վերջինս տղամարդ է:
Որպես հիմնավորում նշվել է, որ նոր տնօրենը կարող է փակ քննարկում-ժողովներ անցկացնել կին աշխատողների հետ, ինչը դուր չի գալու իրենց ամուսիններին:
«ՉԻ». Պատուհանից դուրս նայեցինք: Չէ, ոնց որ թե 21-րդ դարն է: Երևի Փոքր Վեդիում բոլոր ժամացույցները խափանվել են, կամ էլ իրենք 19-րդ դարի հայոց պատմության դասագրքերով են դպրոցներում սովորել: Երևի ճիշտ կլինի այնտեղ շարիաթի օրենքներ մտցնել: Կանանց միայն չադրաներով թույլատրել գործի գնալ, իսկ այն տղամարդ տնօրենին պետք է Փոքր Վեդիի գլխավոր հրապարակում քարկոծելով, ջարդել-պրծնել:
Մի բան հաստատ կարող ենք ասել. Փոքր Վեդիում տղամարդկանց մի ահագին մասսա այնքան շատ է Pornhub մտել, որ իրենց մոտ փակ քննարկում-ժողովը ասոցացվում է ինչ-որ օրգիայի հետ:
Բայց մենք այս իրավիճակից դուրս գալու լավ լուծում կարող ենք հուշել. թող փակ քննարկում-ժողովների ժամանակ կին աշխատողներից մեկի ամուսինը ներկա լինի: Այսպես ասած, հերթապահություն անի, հետևի, որ ձեռ-մեռ գցել չլինի, իրար աչքով տալ, նամյոկ անել և այլն: Ու վերջ, կանանց մոմենտով այլևս ավելորդ հարցեր չեն առաջանա:
Հ.Գ. Բայց մի հատ նոր պրոբլեմ առաջացավ. հիմա էլ ակցիա կանեն, որ չեն ցանկանում, որ իրենց կանայք փակ ժողով անեն տղամարդ տնօրենի և կանանցից մեկի ամուսնու մասնակցությամբ: Կարող է, ավելի խանդեն: