...

Փուչիկի տեսլականը

Փուչիկի տեսլականը

Դաշնակցական մի վերլուծչի երկար-բարակ մտածել ու մի քանի էկզոտիկ մտքեր էր հայտնել, որոնցից մեկն էլ այն էր, թե Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելը հերթական փուչիկն էր, որի նպատակը հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունները ստվերելն է։

Հիշում եք, չէ՞, ժամանակին էլ Ռոբերտ Քոչարյանն էր տեսախցիկների առջև բերանը ծռում, թե «եթե Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու պայմանագիրը ստորագրվել է, դա դեռ չի նշանակում, թե կառուցվելու է»։ Բայց խնդիրը սա չէ։ Փաստորեն այդ դաշնակցական վերլուծչին իրավիճակն այսպես է պատկերացնում․ Ադրբեջանն Իրանին ասել է «ախպոր նման, ստեղ փուչիկի մոմենտ կա, արի մի հատ ձևական պայմանագիր ստորագրենք՝ իբր քո տարածքով ճանապարհներ ենք կառուցելու», Իրանն էլ կառավարության մակարդակով համաձայնվել է մասնակցել այդ թատրոնին։

Ու այս մակարդակի «տեղեկատվական վերլուծությունների» հիման վրա էլ ձևավորվում է հանրային միտքը։

Հ․Գ․ «Վերլուծության» տակ էլ հեշթեգ է դրված՝ «խաղաղություն պիտի ըլլայ միայն մեր հաղթանակով»։ Ամոթ չլինի հարցնելը՝ արցախյան առաջին պատերազմից հետո հաղթանակը կար, բա ինչո՞ւ թույլ չտվեցիք, որ «խաղաղություն ըլլայ»։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1360 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ