...

POXPATYA PROFILY DZER

POXPATYA PROFILY DZER

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն այսուհետ իրականացվելու է նոր մեքենաներով և նոր դիզայնով: Հրապարակվել են նաև այդ մեքենաները, որտեղ՝ բացի անհրաժեշտ գունավորումներից ու նշումներից, նաև գրված է` POXPAT:

«ՉԻ». Ի՞նչ մեղքներս թաքցնենք, մենք մտածեցինք, որ սա լուրջ է: Որովհետև POXPAT գրառմամբ լուսանկարները այնպիսի լուրջ մարդիկ էին տարածում, այնպիսի ճանաչված դեմքեր էին դա քննարկում, մեկնաբանում, սուր քննադատության ենթարկում, որ այդքանից հետո չհավատալ այդ մարդկանց, բարդ գործ է:

Բայց հետո հիշեցինք, որ սա Հայաստանն է: Իրականում գրված է եղել PATROL, ֆոտոշոփով փոխել են, դարձրել են POXPAT: Այստեղ ամեն ինչ հալած յուղի տեղ կարող է անցնել: Օրերս մի հատ բլից-վիրտուալ խորագրով նյութ էինք հրապարակել, որի տակի քոմենթներից ակնհայտ դարձավ, որ մեր մոտ հումորային նյութերը լուրջ են ընդունում, իսկ ահա լուրջ նյութերը՝ հումորով: Սա է մեր իրականությունը:

Բայց գաղափարը լավն էր: Մտածում էինք, որ առաջիկայում կտեսնենք նաև ոստիկանության մեքենաներ՝ MURTSH, CHAGUTSH, MANGAGH, CHUGUN գրառումներով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ