...

Փրկվեցինք

Փրկվեցինք

Հունվարի 20-ից «Նովէյր» ավիաընկերությունը Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի:

«ՉԻ». Հա էլի: Իսկը վախտն է: Ինչ-որ կերպ պետք է պահպանել կապը Սյունիքի հետ: Մենք նույնիսկ արդեն «Նովէյրի» գովազդային հոլովակի համար լավ տեքստ ենք մշակել. «Հոգնել ե՞ք Կապանի ճանապարհներին լռվելուց, ձեր զահլեն գնացե՞լ է ավտոյի ջարդված ռեսորներն ու «տարմազնոյ կալոտկեքը» փոխելուց, ադրբեջանցի տամոժնիկները յազվա՞ են լինում. մի վհատվեք, կա ապագա. օգտվեք «Նովեյրի» ծառայություններից: Մեր ինքնաթիռները ձեզ կազատեն բոլոր հոգսերից: «ՆՈՎԵՅՐ». ՁԵՐ ՓՐԿՕՂԱԿԸ»:

Այ, որ Տեսլան էլ մի հատ թռչող, քիփիլիկ ավտո հնարի, ընդհանրապես Սյունիք գնալու խնդիրը կվերանա: Կարող ենք նույնիսկ Գորիսի վրայով անցնելիս լեզու ցույց տալ էդ հոգնած տամոժնիկներին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ