...

Պրոբլեմը Սոնան չի

Պրոբլեմը Սոնան չի

Մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (ապօրինի ձեռնարկատիրություն): 

Երեկ Սոնա Շահգելդյանը «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին մեկնելու է Սյունիք՝ համերգ տալու:

«ՉԻ». Թվում է, թե էս նեղ մաջալին երգչուհի Սոնայի ժամանակը չէ: Ավելի կարևոր հարցեր կան: Բայց սա մեր ներկայիս իրավիճակի վառ ցուցիչն է: 

Մարդու նկատմամբ հետախուզում են հայտարարում է, իսկ այդ մարդը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում, հարցազրույց տալիս, ներկայացնում իր մշակութային ծրագրերը: Բա սա անեկդոտ չի՞: Անեկդոտ չի, այլ տխուր իրականություն: Սոնայի մասին չէ խոսքը, այլ մեր իրավապահ համակարգի: 

Ու ինչքա՞ն նմանատիպ դեպքեր կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: Վերջերս, օրինակ, մի ֆանտաստիկ դեպք էր պատահել Երևանում:

Իսակովի պողոտայում պարեկները նկատել էին, որ մի մեքենա «պրոտիվ» է քշում: Ընկել են հետևից, պահանջել, որ կանգնի, այդ մեքենան չի կանգնել, գազ տված փախել է, «գաիշնիկներն» էլ՝ հետապնդել նրան: Մեքենան գնացել, 4-րդ գյուղի տներից մեկի բակում կանգնել է, վարորդը մտել է տուն: 

Իրավապահները մտել են այդ տուն, մեքենայի վարորդին ձեռնաշղթաներ հագցրել և փորձել քաղմաս տանել: Այդ տան երկու բնակիչ հարձակվել են ոստիկանների վրա, խոհանոցային պարագաներով նրանց հարվածել, քաշքշել, դիմադրել, էն ձեռնաշղթայով մարդն էլ, օգտվելով առիթից, փախել է: Մի քանի ժամ հետո դրան լրիվ ուրիշ տեղ հայտնաբերել ու տարել են քաղմաս:

Հիմա ի՞նչն է այստեղ «բոմբը». պարզվել է, որ փախուստի դիմած այդ վարորդը հետախուզման մեջ է եղել: Տարել են քաղմաս, հարցաքննել, պարզել դա, հետո.... բաց թողել: «Պրոտիվ քշել», ոստիկանների պահանջները չկատարել, փախչել, դիմադրել, հետո նորից փախչել, հետախուզման մեջ լինել.... այսքանից հետո ազատ են արձակել: Էս, ինչ որ պատմում ենք, իրականություն է: Դրա համար Սոնա Շահգելդյանի դեպքը մեզ չի զարմացնում: Կատարյալ բարդակ է: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ