Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, կոչով դիմել է Հայաստանին. «Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի»:
Ներկայացնում ենք քաղաքական ուժերի և գործիչների արձագանքները՝ Ալիևի հայտարարությանը:
Մարգարիտ Եսայան. Արդյո՞ք պատահական էր, որ հենց Վարդավառն ավարտվեց, Ալիևն անմիջապես նման առաջարկով հանդես եկավ:
Հրայր Թովմասյան. Իմ ձեռքի տակ է ԵԽ-ի նախագահի քարտուղարուհու նամակը, որ դեմ առ դեմ կռվելը հակասում է Վենետիկյան հանձնաժողովի վերջին առաջարկներին:
Դավիթ Շահնազարյան. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ալիևը Նիկոլի պասերով է նման հայտարարություն արել:
Արթուր Վանեցյան. Դատապարտում ենք Ալիևի հայտարարությունը. սրանով փորձ է արվում Ռուսաստանին դուրս մղել բանակցային գործընթացից:
Հրանտ Բագրատյան. Ես Ալիևի տեղը լինեի, 4 ամիս հետո Նիկոլին աձին նա աձին կկանչեի:
Ռոբերտ Քոչարյան. Իմ ինքնակենսագրականի 12-րդ հատորում կպատմեմ, թե ինչպես Հեյդար Ալիևն ու Իլհամ Ալիևը գոնե մի անգամ ռիսկ չարեցին ինձ աձին նա աձին կանչել:
Տիգրան Ավինյան. Ալիևի հայտարարությունը անընդունելի է, քանի որ այդ դեպքում սոցիալական տարածությունը չի ապահովվի:
Արթուր Դանիելյան. Ով որ Ալիևին մեր քրֆի, ինձ ատչյոտ է տալու: #debilneri harevan#
Արթուր Ղազինյան. ՀՀ Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ Ալիևի հետ դեմ առ դեմ կռվել:
Էդմոն Մարուքյան. Ալիևի հետ դեմ առ դեմ դուրս գալու համար մեզ մի պատգամավոր է պակասում:
ՀՅԴ. Դաշնակցութիւնը կընդունէ Ատրպէյճանի բռնապետի մարտահրաւերը և պատրաստ է նրա հետ մասնակից ըլլալ «Դեմ առ դեմ» յաղորդմանը:
Միքայել Մինասյան. Հաջորդ սերիայում կպատմեմ, թե ինչպես է Ալիևի աներձագը հայկական ծիրանով ֆուռը Վորոնեժ մտցնելուց դեմ առ դեմ դուրս եկել ռուս սահմանապահներին:
Նարեկ Մալյան. Հայ եկեղեցու պատմությունը հանեցին դասագրքերից, դրա համար էլ մեն-մենակ ենք մնացել Ադրբեջանի դեմ: #sorosi menakatarner#
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի հետ մենք մենակ մի ձևաչափով ենք բանակցելու. աձին+աձին+աձին+աձին...
Նաիրա Զոհրաբյան. Մեր իմաստուն առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարգադրել է դեմ առ դեմ կռվելու համար անվճար տեղ հատկացնել «Առինջ-Մոլում»:
Մենուա Հարությունյան. Արա´, Իլհամ, հենց հիմա Կոմայգում կանգնած եմ, թե տղա ես, արի ինձ հետ կպի: