...

Քաղաքական զավեշտ՝ Ժիրինովսկու կատարմամբ

Քաղաքական զավեշտ՝ Ժիրինովսկու կատարմամբ

«Իհարկե, ողջ Բելառուսը ընդվզել է ընդդեմ Լուկաշենկոյի։ Այսօր մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է Լուկաշենկոն վերջնական պարտություն կրում։ Նա պարտվել է ոչ միայն երիտասարդության շրջանում, այլ նաև միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, ոչ միայն քաղաքացիականների մոտ, այլ նաև՝ ովքեր որ ուսադիրներով են»,- ասել է Ժիրինովսկին։

«ՉԻ». Քաղաքական զավեշտը հենց այսպիսի տեսք ունի: Մեկ ամիս առաջ նույն Ժիրինովսկին փրփուրը բերանին ապացուցում էր, որ պետք է զրոյացնել Պուտինի պաշտոնավարման տարիները՝ դրանով նրան հնարավորություն տալով ևս երկու անգամ զբաղեցնելու ՌԴ նախագահի պաշտոնը, իսկ Բելառուսում լրիվ այլ քաղաքականություն է քարոզում:

Սա նույն Ժիրինովսկին է, որը վախենում է ձայն հանել և մեկ ամիս է չի անդրադառնում Խաբարովսկի նահանգապետ, իր կուսակից Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությանը: Մինչդեռ արդեն մեկ ամիս է, ինչ Խաբարովսկի երկրամասի ժողովուրդն ամեն օր դուրս է գալիս փողոց և պահանջում, որ ազատ արձակեն իրենց ընտրված նահանգապետին:

Իհարկե, Բելառուսն ավտորիտար համակարգ ունեցող երկիր է: Իհարկե, այդ երկրում չկան ազատ ընտրություններ: Իհարկե, ժողովուրդը հոգնել է 26 տարի նույն մարդուն երկրի ղեկին տեսնելուց: Իհարկե, Լուկաշենկոն, ինչպես Քոչարյանը, գնաց արյուն թափելու ճանապարհով, բայց Ռուսաստանը վերջին երկիրն է թերևս Հյուսիսային Կորեայից հետո, որն իրավունք ունի ժողովրդավարության դասեր տալ այլ երկրների:

Ժիրինովսկու այս տեսակետը նաև կարևոր է Հայաստանի համար: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի կայսերական ախորժակն այնքան է բացվել, որ Լուկաշենկոյի պես դաշնակիցն էլ արդեն նրանց սրտով չէ: Հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել նաև այդ երկրի քաղաքական, լրատվական և փորձագիտական շրջանակների վերջին տեսակետները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ