...

Քավորը սրբություն ա

Քավորը սրբություն ա

«Անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո, դրանք միշտ եղել են»,- հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Փառքդ շատ, Տե՛ր Աստված, վերջապես գտնվեց Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապված ինչ-որ բան, որը գոյություն է ունեցել նաև Նիկոլի հեղափոխությունից առաջ։ Թե չէ մինչև հիմա այնպիսի տպավորություն էր, թե մինչև Նիկոլը ոչ Հայաստան է եղել, ոչ հայ ժողովուրդ, ոչ պատմություն, ոչ գիր-գրականություն, ոչ մշակույթ, եղած-չեղածն ընդամենը ամայի տարածք է եղել, որտեղ կիսավայրենի ցեղերն իրարից տուշոնկա են խլել ու դատարկ տուփերը կախել ինչ-որ պատահական ծառերից, որովհետև այդ տարածքը նույնիսկ կադաստրի թուղթ չի ունեցել․․․ Պարզվում է՝ չէ, այդ ամենն իսկապես չի եղել, բայց անկլավներ այնուամենայնիվ եղել են, ընդ որում՝ միշտ։

Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է հնարավոր, որ երկիրը «կադաստրի թուղթ» չունենա, իսկ անկլավներն ունենան։ Բայց քավոր Հայկին հանկարծ այդ մասին չհարցնեք։ Քավորը սրբություն ա։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ