...

Քիմ Քարդաշյանի ու Տաշիրի Սամոյի տարբերությունը

Քիմ Քարդաշյանի ու Տաշիրի Սամոյի տարբերությունը

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։  «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար»։
 

«ՉԻ». Վա՜յ, մենք քո հայրենասեր ջանին մեռնենք: Տեսնո՞ւմ եք, էս նեղ մաջալին ինչպես է զորակցում իր «հայրենիքին»: 

Այնպիսի տպավորություն է, որ այս հայտարարության հեղինակը Մեքսիկայի արտգործնախարարության՝ Եվրոպայի բաժնի պետն է: 

Ուշադրություն դարձրեք. կոչ է արել երկու կողմերին, այսինքն՝ ինքը երրորդ կողմն է, որովհետև կողմերին նման կոչով կարող է դիմել միայն երրորդ կողմը: Իր համար Արցախը, Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր բաներ են: Դե հա, իր համար Հայաստանը ընդամենը բիզնեսի վայր է, ոնց որ Կանադան ու Թայլանդը: Հայաստանին իր հետ կապող ուրիշ բան չկա: Հա, վայ, մոռացել էինք, մի բան էլ կա. քրեական հանցագործները: Նրանց համար Տաշիրի Սամոյի խելքը իրենը չի, պետք լինի, միլիարդներ էլ կծախսի:

Տաշիրի Սամոյի ֆեյքերը չեն նեղանա, չէ՞, եթե ասենք, որ Քիմ Քարդաշյանի բիգուդին էլ չարժե: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7774 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ