...

Քնից արթնացան

Քնից արթնացան

Պատերազմում պարտվելու պատճառներից մեկը նաև տեղեկատվական ճակատում կրած պարտությունն էր: Ինֆորմացիոն որևէ անվտանգային քայլ չարվեց, որպեսզի առաջնագիծը և թիկունքը չենթարկվեն թշնամու դիվերսիոն հարձակումներին:

Երբ ասում են՝ ո՞րն է մեր մեղքը, սա էլ պետք է հաշվի առնեն:

Հիմա էլ, երբ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է ինֆորմացիոն պատերազմը, որտեղ կրում ենք նորանոր պարտություններ:

Երեկ երեկոյան լուր տարածվեց, որ թուրքական ԱԹՍ-ները հայտնվել են Երևանի օդային տարածքում: Լուրը տարածեցին գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները:

Եվ արդեն ոչ մեկի մոտ կասկած չկար, որ գործ ունենք իրական փաստի հետ: Բայց առավոտյան ՊՆ ներկայացուցիչը զարթնեց և ավետեց՝ չկա այդպիսի բան, ու խնդրել են, որ ԱԱԾ-ն բացահայտի կեղծ լուրի աղբյուրը:

Ի՞նչ կարելի է ասել այս իշխանությանը: Պարզ է, որ հարկ չեք համարելու անդրադառնալ տեղեկատվական անվտանգությանը: Բայց, գոնե մի փոքր ավելի արագ հերքեք կեղծ լուրերը: Եթե անձնապես ձեզ վերաբերեր, վայրկենապես դա կանեիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ