...

Քո հայրենիքը ինչի՞ց է սկսվել

Քո հայրենիքը ինչի՞ց է սկսվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ իր տպավորությամբ իշխանությունների նպատակը մեկն է՝ երկրի քայքայում. «Չեմ կարծում, որ կա երկիր, որտեղ գոյություն չունենա էլիտա, որն ունակ է երկիր կառուցել, այլ հարց է՝ տվյալ էլիտայի հեղինակությունը, վարկանիշը, հնարավորություններն իշխանության գալու ինչպիսին են այս պահին»:

«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանին ասենք, որ գեղցին էլիտա չի կարող լինել: Առավել ևս, եթե չի տիրապետում այն երկրի մայրենի լեզվին, որտեղ նա բնակվում է: Այն երկիրը, որի «էլիտայի» ներկայացուցիչը մի բառի մեջ չորս տառասխալ է անում, դատապարտված է քայքայման:

Քոչարյանին հոգեհարազատ լեզվով մի երգ կա՝ Մարկ Բերնեսի կատարմամբ. «С чего начинается Родина»: Ու հենց առաջին տողում ասում է՝ այբուբենից: Թող ինքն ասի, թե իր հայրենիքը ինչից է սկսվել: Դա հաստատ այբուբենը չի եղել:

Ինչ վերաբերում է էլիտայի հեղինակությանը, վարկանիշին, հնարավորություններին, ապա դրանք ձեռք են բերվում անբասիր կենսագրությամբ, գործունեությամբ, մտավոր և բարոյական բարձր հատկանիշներով, ազնիվ ու հալալ աշխատանքով, ոչ թե՝ ԺԵԿ-ի տեղեկանքով: 

Այնպես որ՝ բոշան փաշա չի դառնա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ