...

Քոչարյա՛ն, Ալցհեյմերն էր զանգահարել

Քոչարյա՛ն, Ալցհեյմերն էր զանգահարել

«Չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախկին իշխանության որևէ ներկայացուցչի դեմ». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Հայտարարության հեղինակի հարազատները ոչ թե պետք է նրան ման տան հանրահավաքներով, այլ լուրջ զբաղվեն նրա առողջությամբ: Առողջությունը միայն ժիմ անելն ու բասկետբոլ խաղալը չէ: Առողջության բաղկացուցիչ մաս է նաև հիշողությունը:

Իշխանության գալով՝ նա իսկական հաշվեհարդար սկսեց նախորդ իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկի՝ Վանո Սիրադեղյանի նկատմամբ: Եթե սա Ալցհեյմերի հիվանդություն չէ, թող Իզմիրլյան կենտրոնում ուրիշ ախտորոշում տան: Բայց տալուց առաջ հիշեն, որ հետապնդվել է նախկին իշխանության նախարարներից ևս մեկը՝ կրթության նախարար Աշոտ Բլեյանը: Նա մի քանի տարով ազատազրկվեց:

Իսկ ընդհանրապես, ավելի մեծ տեռոր չանելուն նրան խանգարեց մի փոքր, բայց շատ կարևոր հանգամանք: Ի տարբերություն իր կառավարության՝ նախկինները չէին թալանել երկիրը: Ճիշտ է՝ ինքը հանձնարարեց, որ մանրակրկիտ ամեն ինչ ստուգեն, պարզապես անգամ Աղվան Հովսեփյանն էր այս պարագայում անկարող:

Իսկ նրանք, ովքեր իսկապես թալանել էին երկիրը, վաղուց արդեն իր թիմում էին. հո իր թիմակիցներին չէ՞ր դատելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ