...

Քոչարյանականների լավ «նվերը»

Քոչարյանականների լավ «նվերը»

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը լուր է հրապարակել հետևյալ վերնագրով. «9:1 հաշվով պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը 28 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Իտալիա»:

«ՉԻ». Բայց լավ գաղափար է մտահղացել այդ լրատվամիջոցը: Մեր մեջ ասած, սրանով վերնագրերի նոր մշակույթ կարող է ձևավորել: Լայն հորիզոններ են բացվում մտքի թռիչքների համար:

Առաջիկայում այսպիսի վերնագրեր կարող են լինել. օրինակ՝ 

«Ռ. Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մերժելուց հետո օդի ջերմաստիճանը Արցախում կնվազի 3 աստիճանով»: 

«Էլթոն Ջոնի հյուրախաղերի ավարտից հետո Գևորգ Պետրոսյանը դեմ քվեարկեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծին»:

«Վենետիկում խոշոր ջրհեղեղից հետո Հրայր Թովմասյանը հերթական արձակուրդն է վերցրել»:

«Սիրիայում հերթական C-400 հրթիռային համալիրը տեղադրելուց հետո Անի Զախարյանը ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ»:

«20 րոպեում հաղթանակը բաց թողնելուց հետո Վազգեն Մանուկյանը գարնանը կուսակցություն կբացի»: 

Հրաշալի վերնագրեր են, ինչ խոսք: Քոչարյանականներից գոնե մի խելոք բան տեսանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ