...

Քոչարյանի ցինիկ խոստովանությունը

Քոչարյանի ցինիկ խոստովանությունը

Ռոբերտ Քոչարյանն այսօր քարոզարշավի ընթացքում ասել է. «Ես վստահ եմ՝ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք»:

«ՉԻ». Քոչարյանի ցինիզմն ուղղակի ապշեցուցիչ է: Մարդը բերան-բերան խոստովանում է, որ 1998թ. հեղաշրջման համար Ղարաբաղի հարցն ընդամենը պատրվակ է, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասել իր հրաժարականի տեքստում: Քոչարյանը խոստովանում է, որ Ղարաբաղի հարցի ոչ մի լուծում էլ չի ունեցել. ո՛չ հաղթողական, ո՛չ արդար, ո՛չ արժանապատիվ: Ոչինչ: Թքած է ունեցել կարգավորման և խաղաղություն հաստատելու վրա: Ի սկզբանե այդ մարդն իր առջև նպատակ է դրել. ոչ մի պարագայում խնդիրը չլուծել, ինչքան հնարավոր է ձգձգել: Մինչև յա էշը կսատկի, յա՝ իշատերը:

Ու ահա այսպես, սա իր «հմուտ» բանակցությունների արդյունքում սերունդներին չլուծված կոնֆլիկտ է թողել, վառոդի մի տակառ, որը մի օր պիտի պայթեր: 

Մյուս ցինիզմն այն է, որ ասում է՝ դեռ 30 տարի կարող էինք բանակցել: Բա հետո՞: 30 տարին որ անցներ, ի՞նչ էր լինելու: Առավելագույնը՝ 2020 թվի աղետալի պատերազմը 2030 թվին կլիներ: Հա, երևի մտածում է, որ այդ ժամանակ ողջ չէր լինի, իսկ իրենից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ