...

Քոչարյանի ֆանատներից մեկի շշմեցուցիչ կենսագրությունը

Քոչարյանի ֆանատներից մեկի շշմեցուցիչ կենսագրությունը

Այսօր Շենգավիթի դատարանի առջև Ռ. Քոչարյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները բարձրախոսով հերթով ելույթ էին ունենում: Դա տեսարան էր. տեսնել էր պետք, թե ինչ կարգի դեմքեր խոսում ի պաշտպանություն Քոչարյանի: Բայց ամենաակտիվը ելույթչիկը Վոլոդյա Հովհաննիսյանն էր, որը րոպեն մեկ վանկարկում էր «Ռոբերտ, հերոս», «Ռոբերտ, փրկիչ» ու էլի նման կարգի ինչ-որ բաներ: 

Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի թիմը հատուկ ֆեյս-կոնտրոլ է անում, որ հնարավորինս կեղտոտ անցյալով, բարոյազուրկ մարդկանց հավաքագրի: Վոլոդյա Հովհաննիսյանը այդ հավաքածույում հաստատ թոփ-եռյակում կլիներ:

Վոլոդյա Հովհաննիսյանը 2000-ականների կեսերին Ռազմական ակադեմիայի տնօրենն էր: Գիտե՞ք, թե ով է նրան հեռացրել աշխատանքից... չեք գուշակի՝ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ գիտե՞ք, թե ինչի համար. դա ընդհարապես ձեր մտքով չի անցնի. Քոչարյանի խորհրդական, այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի հասցեին սեռական բնույթի վիրավորական արտահայտություն անելու համար: Հրապարակավ: 

Մի որոշ ժամանակ անգործ մնալուց հետո Վոլոդյա Հովհաննիսյանը դարձավ... Լիսկայի՝ այն ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը: Հիմա ոնց Ռ. Քոչարյանն, նույն ձևով էլ Լիսկայի հանցագործությունների փաստաբանն էր: 

2015թ. մայիսին Գորիսի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում՝ Հարութ Զաքարյանը կորցրել է  տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը՝ մարզպետի որդին՝ պաշտոնապես, ինքնակամ հանձնվել էր ոստիկանությանը։ Ու էս Վոլոդյա Հովհաննիսյանը ամբողջ հասարակության հրապարակավ ստոր էր անվանել, թե բա «Տիգրան Խաչատրյանի անունն այդ միջադեպում հոլովելով փորձ է արվում վարկաբեկել մարզպետի ընտանիքի հեղինակությունը»: Այսինքն, սրա համար Սուրիկ Խաչատրյանն ու իր տղան հրեշտակներ են, իսկ հասարակությունը՝ ստոր։ 

Ավելի «հզոր» մտքեր է ասել: Շատերն են հիշում Սիլվա Համբարձումյանի դեպքը։ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Սուրիկ Խաչատրյանը՝ բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, օրը ցերեկով քացով հարվածել էր այդ կնոջ փորին։ Տեսախցիկներն էլ այդ պահը ֆիքսել էին։ 

Դե ասեք, թե այս հանցագործության վերաբերյալ Վոլոդյա Հովհաննիսյանն ինչ ասած կլիներ: Մի տանջվեք, մեջբերում ենք. «Ո՞ր կնոջն է իրավունք վերապահվում հայհոյել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին, այն անվանել «նարկոմանների, հանցագործների ընտանիք»։ 

Այսինքն, Սիլվա Համբարձումյանը հրապարակավ քննադատել է Լիսկային, սա էլ առաջին իսկ հնարավորության դեպքում ոտքով հարվածել է կնոջ փորին (տեսանյութը գոյություն ունի), իսկ էս մարդը «Ազատության» եթերում հայտարարեց՝ թե լավ ա արել, ավել պակաս չխոսեր: 

Բա որ Լիսկային էր քծնում. «Սուրիկ Խաչատրյանը ունի բացառիկ հեղինակություն, բացառիկ բարի կամքի և աշխատասիրության տեր մարդ է։ Եվ կենտրոնանալ ինչ-որ ասեկոսեների վրա, ճիշտ չեմ համարում», սա էլ է ինքը ասել: 

Բայց իր մտավոր ու բարոյական կերպարի մասին ամենախոսունը թերևս հետևյալ փաստն է. ուրեմն, բանավեճ էր, բանախոսը զուգահեռ էր անցկացնում Ստալինի և Սուրիկ Խաչատրյանի միջև, Վոլոդյա Հովհաննիսյանը տարավ-բերեց ու թե. «Իսկ ինչ վատն ա եղել Ստալինը. ռուս ժողովրդի կողմից չորրորդ հեղինակությունն է եղել Ստալինը»։ Մեկնաբանելու բան էլ չկա:

Հիմա ոնց չասենք՝ էդ չե՞ք դուք: Ինչ Քոչարյանը, ինչ՝ իր «համակիրները»: Իրար լրիվ արժեն:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   11504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ