...

Քոչարյանի ժամանակ լավ էր՝ պապան ողջ էր

Քոչարյանի ժամանակ լավ էր՝ պապան ողջ էր

Ռոբերտ Քոչարյանի թիմը գովազդային բնույթի մի տեսանյութ է շրջանառում, որում թվերով պատկերվում է,  թե 10.000 դրամով ինչ կարելի էր գնել 2007 թվականին և հիմա  ինչ կարելի է գնել նույն գումարով:

ՉԻ. Իհարկե ահռելի տարբերություն կա, սակայն Քոչարյանի թիմը ինչի վրա է հույս դրել, անհասկանալի է: Ըստ նրա փիառշիկների, մարդիկ չեն հիշելու, թե որքան է կազմել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը իրենց կուռքի պաշտոնավարման տարիներին:

Կամ ինչու ես քո պաշտոնավարման վերջին տարվա ցուցանիշները համեմատում մեկ ուրիշի պաշտոնավարման երրորդ տարվա ցուցանիշների հետ:

Գնաճ տեղի է ունեցել ողջ աշխարհում: Այն, ինչ 20 դոլարով կգնեիր 2007 թվականին ԱՄՆ-ում, ներկայումս կգնես 40-ով:

Բայց քանի որ Քոչարյանի թիմը շեշտը դրել է այն զանգվածի վրա, որոնք չեն կարողանալու մի քանի թիվ իրար գումարել, ապա առաջարկում ենք խորացնել քարոզչական այս ուղղությունը:

  1. Մարդկանց հիշեցնել, որ 2007 թվականին իրենց շատ հարազատներ ողջ էին:
  2. Մարդկանց հիշեցնել, որ 2007 թվականին իրենք առնվազն 14 տարով երիտասարդ էին:
  3. Մարդկանց հիշեցնել, որ քանի որ 14 տարի առաջ ավելի երիտասարդ էին, ուրեմն վարում  էին ավելի ակտիվ սեռական կյանք:
  4. Միջին տարիքի մարդկանց հիշեցնել, որ 14 տարի առաջ ուսանող էին և վայելում էին կյանքը, իսկ հիմա ստիպված են  աշխատել:
  5. Ամուսնացած զույգերին էլ կարելի է հիշեցնել, որ 14 տարի առաջ ամուրի էին՝ հեռու ընտանեկան ներկա հոգսերից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ