...

Քոչարյանին ազատ չարձակելու ամենավառ արձագանքը

Քոչարյանին ազատ չարձակելու ամենավառ արձագանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։

ՀՀ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այցելել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրենց երաշխավորություն էին հաստատել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: 

Գիտե՞ք, թե որն է դատարանի վճռի հետ կապված ամենազարմանալի փաստը: Ոչ, ոչ այն, որ դատարանը Կարեն Կարապետյանին, Վազգեն Մանուկյանին և մյուս նախկին վարչապետներին ոչ վստահելի համարեց և նրանց երաշիքներին չհավատաց, ինչը թերևս այդ մարդկանց տրված ամենամեծ ցուցիչն է:

Զարմանալին ուրիշ բան է. մեր խմբագրություն, մեր լրագրողներին են զանգահարում տարբեր քաղաքացիներ, գրում «մեսինջերով» ու պարզապես աչքալուսանք են տալիս: Աչքալուսանք, որ Քոչարյանին բաց չեն թողել: Մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում, բացի նրանից, որ նրանք մեր ընթերցողներն են: Բայց այնպես են շնորհավորում, կարծես մենք ենք Քոչարյանին բանտում թողնելու որոշումը կայացրել:

Նույնը փողոցում է, իրար անծանոթ մարդիկ իրար շնորհավորում են. կորոնավիրուս, տնտեսական վիճակ, կոմունալ վճարներ. բոլորը մի կողմ թողած, մարդիկ չեն թաքցնում իրենց ուրախությունը:

Ինչի՞ մասին է այս ամենը խոսում. սա Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա պաշտոնավարման ամենավառ ու ցցուն գնահատականն է հանրության կողմից: Այնպիսի հետք է թողել հասարակական գիտակցության մեջ, այնպիսի տառապանքներ է տեսել մեր ժողովուրդը, որ այսօր պատրաստ են բազմաթիվ դժվարություններ տանել, նեղ օրերով էլ անցնել, միայն թե 2000-ականների մղձավանջը չկրկնվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ