...

Քոչարյանը Ալիևին նամա՞կ է գրել

Քոչարյանը Ալիևին նամա՞կ է գրել

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել, թե իբր պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն Գարդասիլ են պատվաստում:

«ՉԻ». «Գրիպի դեմ պատվաստանյութի անվան տակ «Գարդասի՞լ» են պատվաստում: Հզոր վերնագիր է: Մարդիկ հարց են տալիս: Հարց տալն էլ հո հանցանք չի՞:

Իրենց ամբողջ էությունը այս տեղեկության մեջ է: Կյանքում ոչ մի բանի համար պատասխանատվություն չունենալ, բարոյական ու էթիկական ոչ մի սահման, ոչ մի բան: Մենակ սիլոս ու տրտինգ:

Բայց, իրենց իրավունքն է նման հարցադրումներով լուրեր տարածել, մենք էլ փորձենք իրենց ոճով նույնպիսի հարցադրումներ անել, տեսնենք, որքանով դա իրենց դուր կգա:

«Քոչարյանը Ալիևին նամակ է գրել և խնդրել պատերազմ սկսե՞լ Արցախի դեմ»: 

«Լևոն Քոչարյանը պատրաստվում է փակե՞լ բոլոր նարկոմանների բուժման ծախսերը»:

«Արմենչիկը Քոչարյանի հետ կապե՞ր է ունեցել»:

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչները դժգո՞հ են, որ իրենց ամսական վճարող գումարի չափը նվազեցրել է»:

Ցանկը կարող եք շարունակել: Դրա համար ոչ մի սահման չկա, միայն երևակայություն է պետք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ