...

Քոչարյանը չի վստահում Միշիկի լրատվամիջոցներին

Քոչարյանը չի վստահում Միշիկի լրատվամիջոցներին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։

«ՉԻ». Այս մարդու կյանքում ոչինչ չփոխվեց: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է հարցազրույց տալ միայն այն լրատվամիջոցներին, որոնց ոչ միայն վստահում է, այլ նաև անհրաժեշտության դեպքում կարող է փակել:

Նա կարող է մտավարժանքներ անել միայն այն լրատվամիջոցների տաղավարներից, որոնց ֆինանսավորումը կատարում է անձամբ: Սխալ բան կանեն, 0.1 տոկոս լրագրողական ինքնուրույնություն կցուցաբերեն, հաջորդ ամսից կդառնան գործազուրկ:

Մինչդեռ, պարտությունից հետո բազմաթիվ հարցեր էին առաջացել, և լրագրողները կարող էին հարցեր տալ, թե օրինակ ինչո՞ւ ինքը հաշվի չառավ իր հակավարկանիշը, ինչո՞ւ էր թիմակիցներին գցել մոլորության մեջ, թե հյուսիսային «դաբռո» ունի, ինչո՞ւ ընտրությունների կեղծումից հետո փողոց չհանեց իր տասնյակ հազարավոր աջակիցներին, ինչպես դա արեց հունիսի 18-ին, և այլն:

Հ.Գ. Արձանագրենք. Ռոբերտ Քոչարյանը չի վստահում անգամ ընդդիմության երկրորդ ուժին, նրանից մեջքից հարված է սպասում, այլապես երեք հեռուստաընկերության փոխարեն կարող էին լինել վեցը: «Արմենիան», «Շանթը» և «ԱՐՄ թիվին» պակաս ճկվող հեռուստալրագրողներ չունեն, նրանք էլ կարող էին զգաստ նստել և լսել Քոչարյանի մտավարժանքները: Սերժ Սարգսյանը ճիշտ կանի հրավիրի վեցին՝ դրանով ցույց տալով, որ ինքը ավելի վստահ է իր ուժերին, քան Քոչարյանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ