...

Քոչարյանը Հայաստանը կվերածի Գուլագի

Քոչարյանը Հայաստանը կվերածի Գուլագի

««Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում Հայաստանը կդառնա մեծ շինհրապարակ»,- հայտարարել է դաշնակցական Լիլիթ Գալստյանը:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե այս անգամ ով է հանդես գալու Քըրք Քըրքորյանի դերում: Ո՞ւմ են փորձելու միլիարդատերից միլիոնատեր սարքել: Կգտնվի՞ ևս մեկ այդպիսի հայ: Իսկ գուցե հենց Քոչարյա՞նն է լինելու այն բարեգործը, որն իր միլիարդներից նվիրելու է Հայաստանին՝ շինարարական բում սկսելու համար: Այդ դեպքում հարց է առաջանում. այդ պոտենցիալ մեծ հայը ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի կարիքների համար ընդամենը 5 միլիոն դրամ հատկացրեց: Անգամ սկսնակ բարեգործի համար տպավորիչ թիվ չէ:

Հայաստանը շինհրապարակի վերածելու ևս մեկ տարբերակ կա, և թերևս հենց այդ տարբերակն են դիտարկում դաշնակցականները՝ խոստումներ տալով: Պարզ է, որ Քոչարյանը, գալով իշխանության, հանրության մի մեծ հատվածի նետելու է բերդեր, իսկ որպեսզի նրանց ձրի չկերակրի, կօգտագործի շինարարության մեջ:

Գուլագն էլ մի մեծ շինհրապարակ էր. ով կասկածում է՝ կարող է առաջինը քար նետել դաշնակցականների վրա: Մի նոր, գեղեցիկ ու կազմակերպված Գուլագ կառուցելուն ի՞նչն է խանգարում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1104 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ