...

Քոչարյանը ստվերային կառավարություն կձևավորի

Քոչարյանը ստվերային կառավարություն կձևավորի

««Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է Քոչարյանը իր համակիրներին ու հավելել: «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»»,- գրում է «Հրապարակ» թերթը:

«ՉԻ». Փաստորեն Քոչարյանը խոստովանում է, որ երկու տարի ծախսած միլիոնավոր դոլարներն արդյունք չեն տվել, և ինքը ստիպված է շարժում ձևավորել այն «մատերիալից», որն ուներ երկու տարի առաջ: Շարժում ձևավորել մի քանի տասնյակ ծաղրածուներից, որոնց ծառայություններից անգամ հանրապետականներն էին խորշում օգտվել:

Առաջիկայում թերևս ստվերային կառավարություն էլ ձևավորեն:

Նարե Գրիգորյանին կնշանակեն բնապահպանության նախարար. չէ՞ որ նա ուզում է շնչել այն երկրի օդը, որը ղեկավարում է Քոչարյանը:

Նարեկ Մութաֆյանը կնշանակվի թմրաբիզնեսի դեմ պայքարի գործակալության պետ:

Քույրը՝ Անահիտը, կնշանակվի մշակույթի նախարար:

Ընտանեկան բիզնեսի մենեջեր Արեն Ապիկյանը, որը հպարտանում էր ռուսական անձնագրով, կնշանակվի ԱԱԾ պետ:

Լևոն Քոչարյանը՝ իբրև մեծ հաջողությունների հասած գործարար, կնշանակվի էկոնոմիկայի նախարար և կմշակի բարեփոխումների հայեցակարգ, թե ինչպես բանակից զորացրված երիտասարդները կարող են միանգամից միլիոնատեր դառնալ:

Գառնիկ Իսագուլյանը կրկին կնշանակվի Քոչարյանի խորհրդական:

Իր հերթին Արտյոմ Խաչատրյանը՝ Շիզոլինին, կնշանակվի Իսագուլյանի խորհրդական:

Ագնեսա Խամոյանը կնշանակվի Քոչարյանին կից ՊՈԱԿ-ի տնօրեն:

Կոնստանտին Տեր-Նակալյանը պրոպագանդայի նախարար:

Վիկտոր Սողոմոնյանը՝ առողջապահության նախարար: Ի վերջո, նա է ստիպված աշխատել այսքան հիվանդ մարդկանց հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ