...

Քոչարյանը կդիմի կառավարությանը՝ փոխհատուցելու իր վնասները

Քոչարյանը կդիմի կառավարությանը՝ փոխհատուցելու իր վնասները

«Նիկոլ Փաշինյանը ոչ եվրոպամետ է, ոչ ամերիկամետ է, ոչ էլ՝ ռուսամետ, նա պուտինամետ է»,- հայտարարել է   քաղաքագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում:

«ՉԻ». Փաստորեն կարելի է քաղաքագետ աշխատել, բայց վերջին 20 տարիների ընթացքում չհետևել լուրերին:  Չիմանալ, որ 20 տարի է, ինչ Ռուսաստանը և Պուտինը համարվում են մեկ ընդհանուր միավոր: Ռուսաստան ասելիս բոլորը հասկանում են Պուտին, և հակառակը:

Ժամանակ առաջ այս նույն քաղաքագետը պնդում էր, որ Փաշինյանը եվրոպական կառույցների կամակատարն է, և Կրեմլը դրա համար պատժելու է Հայաստանին: Ամենայն հավանականությամբ, տունը երկար մնալով և անընդհատ նույն «պլաստինկան» լսելով՝ քաղաքագետը որոշել է փոխել ռեպերտուարը:

Այս տեմպերով հաջորդը կլինի՝  Փաշինյանը սորոսական չէ, ջորջական է: Կամ՝  Նիկոլը հայամետ չէ, երևանամետ է:

Կրկին հորդորով դիմում ենք ՀՀ պարետին՝ հատուկ ժամ սահմանեք և օրենքի ուժով պարտադրեք, որ քոչարյանական քաղաքագետները դուրս բերվեն մաքուր օդի: Օր օրի այդ մարդկային ռեսուրսը կորցնում ենք, մինչդեռ պատրոնը նրանց վրա լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դրել: Հեռու չէ այն օրը, երբ Քոչարյանը կդիմի կառավարությանը՝ փոխհատուցում պահանջելով իր քաղաքագետների՝ շարքից դուրս գալու համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ