...

Քոչարյանը մարած աստղ է

Քոչարյանը մարած աստղ է

« -Իսկ Ռոբերտ Քոչարյանի աստեղային ժամը չի՞ անցել:

- Ո՛չ, նրա աստեղային պահը 1998-2008 թվականներն էին, որ օգտագործեց, երկրորդ աստեղային պահը ներկայիս խորհրդարանական ընտրություններն են, եթե չկարողանա հաջողության հասնել, այսինքն՝ վարչապետ դառնալ, կարող ենք ասել, որ նրա աստեղային ժամն էլ անցավ»:

Սա հատված էր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ Medialab.am կայքին տված հարցազրույցից:

«ՉԻ». Հիմա նրանք, ովքեր հույս ունեն այս ընտրությունների ժամանակ փող աշխատել Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարցազրույցը չհայտնվի «խեռոսի» տեսադաշտում: Եթե հայտնվեց, հետաքրքրվելու է և ստիպված բացատրելու են՝ բացառիկ քաղտեխնոլոգ է, որի ոչ մի կանխատեսում չի իրականանում: Կարելի է ասել, որ ռեկորդակիր է տիրաժավորված կանխատեսումների չիրականացման մասով:

Ռոբերտ Քոչարյանը երբեք աստեղային ժամ չի ունեցել: Նա նման է շոու-բիզնեսի այն աստղերին, որոնց «ռասկրուտկայի» վրա միլիոններ են դրվում, բայց ովքեր երբեք իրական աստղեր չեն դառնում, նրանք երբեք չեն ունենում հիշվող հիթեր, չեն վայելում հանդիսատեսի իրական սերը:

Իսկ եթե քաղտեխնոլոգը աստեղային ժամ ասելով՝ նկատի ունի Հոկտեմբերի 27-ը, 2004 թվականի ապրիլի 12-ը, Մարտի 1-ը, «Պարտք գույքի դիմաց» գործարքը կամ ընտրությունները կեղծելը, ապա դրանք նա արել է իշխանություն ունենալով, ընդդիմադիր կարգավիճակում նա զուրկ է այդ ռեսուրսից: Այնպես որ՝ նրա աստեղային ժամը վաղուց անցել է, պարզապես կողքինները պետք է ամեն ինչ անեն, որ նա չվհատվի, և այս ընթացքում հասցնեն, մի երկու կոպեկ փող աշխատեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1019 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ