...

Քոքդ շատ է մաշվել

Քոքդ շատ է մաշվել

«Նույնիսկ եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա»:

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Իսկապես, եթե 150 հազար մարդ առավոտից երեկո մի ամիս պայքարի, իշխանությունը չի դիմանա: Մնում է գտնել այդ 150 հազար վճռական մարդկանց:

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա այլևս հույս դնել պետք չէ, այնտեղից ցուցարարներ էլ չեն մատակարարի: Ընդհանրապես, Սյունիքը չի կարող այլևս ցուցարարներ ապահովել: Ադմինիստրատիվ ու քրեական ռեսուրսները ջախջախված են. կարողանան մարդ հավաքել, իրենց դատերի համար կհավաքեն:

ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» կարող են ամսվա մեջ մեկ ժամով պարապուրդի մատնվել, չեն կարող իրենց ամբողջ աշխատակազմին մեկ ամսով գործուղել Երևանի փողոցներ ու հրապարակներ:

Չարչյանը կալանավորված է, Իզմիրլյան հիվանդանոցի վրա չպետք է հույս դնել, որ բժիշկները կթողնեն վիրահատություններն ու մի ամսով կբղավեն՝ «Քոչարյան, վարչապետ»:

Թոխմախի Մհերի ռեսուրսի վրա նույնպես պետք չէ հույս դնել: Մի անգամ նրա երիտասարդները հավատացին, որ հեշտ գործ է, շուտով Քոչարյանը կգա իշխանության, հիմա ամբողջ օրն անցկացնում են քննչական մարմիններում ու վաղուց հասկացել են, թե ինչպես իրենց փորձանքի մեջ գցեցին:

Տակը մնում է դաշնակների ռեսուրսը: Պետք է բացատրական աշխատանք տանել Իշխան Սաղաթելյանի հետ, որ այս անգամ բոլորից արագ չվազի: Մարդիկ տեսնում ու ասում են՝ եթե Սաղաթելյանն է փախչում, մենք ինչո՞ւ մնանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1058 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ