Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը «եղկելի քայլ» է որակել Երևանի ավագանու որոշումը՝ Կասյան փողոցը վերանվանելու և Վազգեն Առաջինի անունով կոչելու վերաբերյալ։
Նկատենք, որ Երևանի ավագանու որոշումն իրականում ոչ այնքան եղկելի է, որքան անտրամաբանական։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ական իշխանությունները, հակառակը, Երևանի կենտրոնական հրապարակներից մեկը կոչեին Կասյանի անունով ու կենտրոնում էլ կանգնեցնեին նրա արձանը։ Որովհետև Հայաստանի Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը, «եղկելի» տեղեկությունների համաձայն, ի թիվս այլ սխրագործությունների՝ 1920 թվականին ստորագրել է մի գաղտնի փաստաթուղթ, որով հայ կոմունիստներին հրահանգել է «արագացնել Հայաստանի պարտությունը» հայ-թուրքական պատերազմում և «կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով», իսկ 1921-ին եղել է հայ սպաների աքսորի ու կոտորածի կազմակերպիչներից մեկը։
Այնպես որ՝ Կասյանին կարելի էր նույնիսկ հետմահու ընդունել ՔՊ շարքերը։