«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով, նա լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ»:
«ՉԻ». Վերջ: Այսքանը հերիք է: Ուրիշ այլ բաներ էլ է ասել սույն կազինոյագետը, բայց ամենահզորը սա էր:
Մենք նույնիսկ գիտենք` ինքը ոնց է իմացել Նիկոլի և Սորոսի տարաձայնությունների մասին: Ուրեմն, մտել է Sorosbet՝ խաղադրույք կատարելու, ու մեկ էլ այնտեղ ընդհանուր չաթում տեսել է, թե ինչպես են վարչապետն ու Սորոսը վիճում: Սորոսը գրել է. «Դու իմ հրամանները չես կատարում»: Հետն էլ ջղայնացած սմայլիկ է դրել:
Վարչապետն էլ պատասխանել է. «Ես քո հետ լուրջ տարաձայնություններ ունեմ» ու մի հատ լեզու հանած սմայլիկ է դրել:
Այ տենց Արա Վարդանյանը ջոկել է, որ սրանք տարաձայնություններ ունեն:
Բա որ գրել է. «Մինչ մենք զբաղված ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելով...»: Դու մի հատ սկզբից պոկեր խաղալ սովորի, հետո՝ իշխանափոխություն անել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: