...

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը

Սիրելի ժըղովուրդ։ Կասկած չունեմ, որ ինձ հաջողվելու է ոտքի կաղնացնել Հայաստանի տնտեսությունը, բայց քանի որ ընդունված է ընտրություններից առաջ նաև նախընտրական ծրագիր ներկայացնել՝ ձեզ եմ ներկայացնում իմ ծրագրի նախնական տարբերակը (պայմանավորվել ենք, որ եթե ուզում են՝ մի երկու բան էլ դաշնակները ավելացնեն)։

1․ Ներքին քաղաքականություն։

ա․ Նախկին հանցավոր ռեժիմի պարգևավճարները կոպեկ առ կոպեկ, բյուջեի հաշվին խմած կոնյակները լիտր առ լիտր, պետական առանձնատների նորոգման համար դուրս գրված գումարները մետլախ առ մետլախ վերադարձնելու ենք։

բ․ Շիշ բռնողի ձեռքից շիշը խլելու ենք և կիրառենք այլ նպատակներով։

գ․ Ոչ մի Ալեն և ոչ մի Վիլեն չեն պլստալու։

2․ Արտաքին քաղաքականություն։

ա․ Կտրուկ բարձրացնելու ենք Մոսկվայի հետ ուղիղ հեռախոսակապի հուսալիությունն ու անվտանգությունը։

բ․ Առանց վիզայի ռեժիմ ենք սահմանելու բոլոր այն երկրների հետ, որտեղ թույլատրված է խոշոր կենդանիների որսը։

3․ Տնտեսություն։

ա․ Ավարտին ենք հասցնելու Հյուսիսային պողոտայի շինարարությունը, կառուցելու ենք նաև Հարավային, Արևմտյան և Արևելյան պողոտաներ։ Հանրային գերակա շահի զոհ դարձած քաղաքացիները քաշքշվելու են բացառապես զգուշորեն։

բ․ Երևան քաղաքում կառուցելու ենք ավելի քան 400 հյուրանոցներ, որոնցից շուրջ 73 տոկոսը՝ բոմբոներկա։

գ․ Զբոսաշրջության խթանման նպատակով բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցվելու են մասանդրաներ՝ Մասիսի տեսարանով։

4․ Հայ-ռուսական հարաբերություններ։

Հաշվի առնելով այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ պարտքի դիմաց հանձնելու ենք բացառապես ռազմավարական օբյեկտներ։

5․ Արցախ։

ա․ Հայերենը դարձնելու ենք երկրորդ պետական լեզու։

բ․ Բոլոր արցախցիներին ապահովելու ենք բարձր վճարվող աշխատատեղերով։ Հայաստանում։

6․ Սոցիալական ոլորտ։

Նվազագույն սպառողական զամբյուղում պարտադիր ներառվելու է նաև «պիցցա» ապրանքատեսակը։

7․ Գիտություն և կրթություն։

ա․ Ստեղծելու ենք գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք կմշակեն ջեմը կոնֆետի մեջ լցնելու նորարարական տեխնոլոգիաներ։

բ․ Ապահովելու ենք հայեցի կրթություն՝ արմյանսկի յազիկը սախրանիտ անելու նպատակով։ Հանրակրթական հաստատություններում Ժյուլ Վեռնի ընթերցումը պարտադիր է։

8․ Մշակույթ և սպորտ։

Յուրաքանչյուր հայ պիտի տիրապետի տուռնիկին։ 
 
Սիրելի ժըղովուրդ։ Կոչ եմ անում Ձեզ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում Ձեր ձայնը տալ «Քոչարյան դաշինք» քաղաքական ուժին։ Մեկ ա, չտաք էլ՝ ես իշխանությունը վերցնելու եմ, բայց Հայաստանը նոր հոկտեմբերի 27-ների և մարտի 1-երի ռեսուրս չունի։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ