...

Ռուբեն Հայրապետյանի ամենասև օրը

Ռուբեն Հայրապետյանի ամենասև օրը

Այսօր ՀՖՖ նախագահի ընտրություններում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը քվեարկության արդյունքում՝ ձայների 13:7 հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ` հաղթելով Թովմաս Գրիգորյանին: 

«ՉԻ». Ավելի սև օր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի համար հնարավոր չէր պատկերացնել:

Մարդն ամեն ինչ արեց, որպեսզի Արմեն Մելիքբեկյանը չընտրվի, հարցազրույցներ տվեց, խոսեց Արմեն Մելիքբեկյանի կոշիկի տակացուների մասին, Թովմաս Գրիգորյանին առաջ բրդեց... ամեն ինչ ջուրն ընկավ: 

Իբր այս հարվածը քիչ էր, մի հատ էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում լուրջ չարաշահումներ են թույլ տրվել: Այն է, 2012-2018թթ. ընթացքում Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ՀՖՖ-ն հանրապետության մի շարք բնակավայրերում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար կապալառու է ընտրել նույն Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկան»... մնացածը, դե, տեխնիկայի գործ է. պաշտոնեական դիրքի օգտագործում, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և այլն: Արդյունքում «Զեյթունի կահույքի Ֆաբրիկայի» տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին ձերբակալելու որոշումներ են կայացվել:

Լավ չստացվեց. ֆուտբոլի ֆեդերացիան փողի համարյա անսպառ աղբյուր էր, տարեկան մի քանի միլիոն դոլար էր դրսից ստացվում, դրանից Ռուբեն Հայրապետյանը զրկվեց, իր դրածոն պարտվեց, իր շրջապատի երկու կարևոր դեմքերի ձերբակալում են: Շատ մուգ սև օր է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ