...

Ռուբիկ-կուբիկ

Ռուբիկ-կուբիկ

Հաշվի առնելով այն փաստը, որ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (որի մեջ ներառում են փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը) միացվում է Ներքին գործերի նախարարությանը, առաջարկում ենք շարունակել գործընթացը: 

Մասնավորապես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունները միացնել Էկոնոմիկայի նախարարությանը:

Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը լուծարել և միացնել Առողջապահության նախարարությանը: Դե, սպորտը առողջություն է, գիտությունն էլ ներվային գործ է, այնպես որ առողջապահական խնդիրներ միշտ են ունենալու:

Արտաքին նախարարությունն էլ միացնենք Արդարադատության նախարարությանը, որպեսզի արդար արտաքին քաղաքականություն իրականացվի: 

Տակը կմնա Պաշտպանության նախարարությունը, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ օյին է գալիս:

Այսպիսով, ընդամենը 5 նախարարություն կունենանք, ահագին փող ու պարգևավճար կխնայվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ