...

Ռուսահայ օլիգարխներ, ձեզ տեսնենք

Ռուսահայ օլիգարխներ, ձեզ տեսնենք

Սյունիքի մարզի դատարանը որոշել է Գորիսի կալանավորված փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը բավարարել։ Դատարանը որպես գրավի չափ է սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։ «Այդ գումարը հիմա փորձում ենք հավաքել։ Բարեկամ, ընկեր, ով ինչ կարողանում է, տալիս է։ 30 միլիոն դրամը ահռելի գումար է, պետք է կարողանանք տալ»,- նշել է Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը News.am-ի հետ զրույցում:

«ՉԻ». Ինչու են սարուձոր ընկել, անհանգստացնում բարեկամներին ու ընկերներին, անհասկանալի է:

Դիմեք Ռուսաստանի հարուստ հայերին: Երկու տարի առաջ նրանք երկու միլիարդ դրամ հատկացրեցին Արցախի հերոսին՝ Ռոբերտ Քոչարյանին, որը նման տհաճ իրավիճակում էր գտնվում: Ամբողջ կյանքը նվիրել էր պետությանը, հետո նրան կալանավորել էին ու պահանջում էին երկու միլիարդ դրամ: Իսկ թե որտեղի՞ց ամբողջ կյանքը պետության համար աշխատած մարդուն երկու միլիարդ, կապիտուլյանտներին չէր հետաքրքրում: Լավ է՝ ռուսահայերը ձեռք մեկնեցին:

Հիմա, երբ ՍԴ-ն արդար որոշում կայացրեց ու արդարացրեց պարոն Քոչարյանին, և երկու միլիարդ դրամը վերադարձվեց տերերին, կարելի է մի 30 միլիոն դրամ էլ խնդրել Առուշ Առուշանյանի տեղակալի համար: Ի վերջո, նրանք էլ պակաս հերոսներ չեն: Նժդեհի հետ են համեմատում Առուշանյանին: Տեղակալն էլ մի հինգ պակաս կլինի: Նժդեհի տեղակալը հաստատ հայրենասեր մարդ կլինի, նրան օգնելն էլ՝ հայրենանվեր գործ:

Հուսով ենք, որ մինչև նյութի թողարկվելը գումարը հավաքված կլինի: «Նժդեհը» բանտարկված է, նրան Երևանից Գորիս ՈՒԱԶ-ով են տեղափոխում, գոնե տեղակալը դուրս գա, որ մարզը անտեր չմնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ