...

Ռուսական ռուլետկան փորձեք

Ռուսական ռուլետկան փորձեք

«Բանավեճի պատրաստ չեմ, բայց դուելի պատրաստ եմ, ցանկացած տիպի զենքով...». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Մեծ հաշվով՝ լավ բան է ասում մեր բնության սիրահար Դանտեսը:

Զենքի ընտրության մասով էլ մի քանի տարբերակ ենք առաջարկում.

. ձնագնդիկի մեջ քար դրեք,

. Փաշինյանը թող Իսկանդերով խփի, իսկ դու այն զենքով, որով առյուծին ես պառկեցրել:

Հ.Գ. Բայց ամենաճիշտը կլինի՝ դուելի փոխարեն յուրաքանչյուրդ առանց թիկնազորի 30 րոպե շրջեք Երևանով. ոչ մի դուելի կարիք էլ չի լինի:

Հ.Գ. 2 Եթե Փաշինյանը չհամաձայնվի դուելին, առաջարկում ենք, որ Քոչարյանը չհանձնվի և իսկապես ապացուցի իր տղամարդ լինելը: Եվ քանի որ պարզվեց՝ նա ժամանակ առ ժամանակ շատ ռոմանտիկ անձնավորություն է, թող փորձեն ռուսական ռուլետկան: Գուցե այս անգամ հայ ժողովրդի բախտը բերի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ