...

Ռուսաստան ջան, մի հատ քեզ տեսնենք

Ռուսաստան ջան, մի հատ քեզ տեսնենք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, ասել է. «Այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ-ն ծանրակշիռ դեր ունի»: Նա նաև նշել է, որ Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։ 

«ՉԻ».  Վերջացավ արդեն: Հայաստանն այլևս գոյություն չունի: Սրանից հետո որ սահմանային խնդիրներ են լինում Ադրբեջանի հետ, պետք է Ռուսաստանից հաշիվ պահանջենք: Պիտի մի հատ լավ վրան մուննաթ գանք, ասենք՝ այ Ռուսաստան, վեր կաց, գնա մեր հարցերը լուծի:

Լրիվ 1920 թվի վիճակին եկանք: Պիտի նստենք, սպասենք, տեսնենք՝ Ռուսաստանը մեր համար ինչ է անելու: Հետո որ ռուսները իրենց հարցերը լուծեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, պիտի ասենք. ըհը, էլի խաբեցին: 

Մենք մեր ձեռքով մեզ այս վիճակին ենք հասցրել, բայց Ռուսաստանը մտածելու տեղիք ունի: Ռուսաստանը որտեղ պետք է, այնտեղ մտածում է, այդ մեր մոտ է, որ մտածող չկա:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ