Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել գլխավորել կառավարությունը: Համաձայնություն ստանալով, նա Միշուստինի թեկնածությունը Պետդումա է ներկայացրել՝ հաստատման», հայտնում է Կրեմլի մամլո-ծառայությունը:
Նշենք, որ Պուտինի հետ այսօր կայացած հանդիպմանը Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Դա տեղի ունեցավ Վերին պալատին՝ Պուտինի հղած ուղերձից հետո, որտեղ նա առաջարկել է մի շարք էական սահմանադրական փոփոխություններ կատարել: Ինչպես ընդգծել էր Մեդվեդևը, նորամուծությունները երկրում իշխանության բալանսը կփոխեն: