...

Սաղ չոտկի էր

Սաղ չոտկի էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել տեսաուղերձով:

Մինչև տեսաուղերձը լսելը մեզ մոտ մի թեթև քննարկում եղավ, թե ինչ է ասելու Նիկոլ Փաշինյանը: «Հարցման» արդյունքներով պարզվեց, որ ոչ ոք առանձնապես ակնկալիքներ չուներ, թե նոր և կարևոր բան է ասվելու:

Շատ կարճ ու համառոտ նշենք, թե ինչ է ասել:

1.    Ասաց. Հայաստանի ու Արցախի հպարտ քաղաքացիներ:
2.    Ասաց, որ որոշ ուժեր մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը:
3.    Ասաց, որ իշխանությունից կառչած չեն, բայց ժողովուրդը չի ուզում անկայունություն: 
4.    Ասաց, որ ամենակարևորը նոյեմբերի 9-ի համաձայնությունների իրագործումն է:
5.    Ասաց, որ Սոթքի կողմերում սահմանը որոշվում է GPS կոորդինատներով:
6.    Ասաց, որ ընդդիմությունը վատն է, քանի որ սովոր են արյունով իշխանության գալ և իշխանություն պահել:
7.    Ասաց, որ իշխանություն հանձնող չկա, իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել ուժային կառույցներին:
8.    Ասաց, որ ժողովուրդը դառնացած է, զայրացած, հիասթափված, հուսալքված, բայց նաև վստահում է իրենց:
9.    Ասաց, որ Ջաբրայիլի պաշտպանական շրջանի ճեղքման պատասխանատուներից մեկը Մովսես Հակոբյանն է, որը ժամանակին 42 մլն դոլար մսխելու քրգործով է անցնում:
10.    Ասաց, որ Աննա Հակոբյանն իսկապես եղել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետում՝ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով:
11.    Ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին:
12.    Ասաց, որ գերիների, զոհերի, անհետ կորածների հարցը միայն իրենցից չի կախված:
13.    Ասաց, որ ճանապարհները կբացվեն և դա կփոխի Հայաստանի կերպարը:
14.    Կոչ արեց հավատալ միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ չար ուժերը մեզ խաբում են:
15.    Ասաց, որ մեր արժանապատվությունը վիրավորված է, բայց մեռած չէ:

Ոնց որ թե, հիմնական ասելիքները ներկայացրեցինք: Ի՞նչ ասենք, ժողովուրդ ջան: Ցրվեք տներով: Մեկնաբանելու բան չկա, փաստաթղթով սաղ ճիշտ է: 

Հ.Գ. Մեր գործընկերներից մեկը գրել է. «Կամ-կամ-ը դարձավ և-և։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ....

Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա և ինքը վարչապետ է, և Հայաստանը վարչապետ չունի»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ