...

Սակարկելն ու կապիտուլյացիան չե՞ս տարբերում

Սակարկելն ու կապիտուլյացիան չե՞ս տարբերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին` ասել է. «Զարմանում եմ, որ այս դահլիճում «Հայաստան» դաշինքն է խոսում Արցախի սուբյեկտայնության նվազման մասին։ Կներեք, դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել, և դա միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Կամ որ ասում եք՝ Արցախի տարածքի 72%-ն օկուպացված է, բա կներեք, այդ 72%-ը ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, ինչո՞ւ ձայն չէիք հանում»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը մի կարևոր բան է մոռանում. եթե նույնիսկ ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք Արցախի տարածքի 72%-ը բանակցային սակարկության առարկա էր, ապա սակարկությունների առարկա չէր 4500 զոհը, այդ սակարկությունները չէին ենթադրում ջախջախված բանակ, այդ սակարկություններում բացակայում էին Հադրութի շրջանը, Մարտակերտի շրջանի գյուղերը, Շուշին: Այդ սակարկությունները չէին նախատեսում նվաստացում, կապիտուլյացիա, այլ միջազգային հստակ երաշխիքներ, խաղաղության ամրագրում: 

Ուրեմն, էդ սաղ թողած, թե բա՝ ձեր օրոք սակարկության առարկա էր: Սակարկության, ոչ թե՝ կապիտուլյացիայի: Դու էլ սակարկեիր, ոչ թե Խորենացի փողոցում գոռայիր, թե Լավրովի պլանը դավաճանություն է: Բա քո պլա՞նը որն էր: Արցախը վարի տալն ու հիմա էլ Հայաստանի տարածքները սակարկության առարկա դարձնե՞լը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ