...

Սամվել Կարապետյանի երազը

Սամվել Կարապետյանի երազը

Հերթական բարեգործական երեկոն է կազմակերպել և համառուսաստանահայկական դրամահավաք է իրականացնում՝ Հայաստանի առավել կարիքավոր մարդկանց օգնելու համար:

Շոուն վարում է Միքայել Մինասյանը: «Հարգելի ակցիայի մասնակիցներ, սկսում ենք մեր բեմականացված երեկույթը: Ակցիայի հովանավորն է «Տաշիր-կուխնյա» ընկերությունը: Մաս 98-րդ, խոսքը տալիս ենք սիրելի Սամվել Կաաաաաարապետյանիիի՜ն: Ծափահարություններ»:

Ինքը դուրս է գալիս բեմ և ասում. «Ժողովուրդ ջան, գիտեք, թե որքան եմ մտածում ժողովրդի համար: Այդ իսկ պատճառով, կատարում եմ առաջին հանգանակությունը՝ 2 մլրդ դրամ Քոչարյանների ընտանիքին»:

Դահլիճը ցնծում է, բուռն ծափահարություններ, «բրավո» գոչումներ: «Սամվել Կարապետյանի մեծահոգության վրա կարելի էր չկասկածել,- ասում է Միշիկը: - Այժմ ձեր համար կերգի սիրված երգչուհի Նունե Եսայանը: Դիմավորե՛ք»: 

Նունեն բեմ է դուրս գալիս, բայց չի կարողանում երգել. «Կներեք, այնքան հուզված եմ: Ամեն անգամ պարոն Կարապետյանի հետ շփվելիս գերագույն և անասելի հաճույք եմ ստանում: Հաճույք եմ ստանում: Ստանում: Ում: Մմմմ»: 

«Այժմ խոսք ունի ասելու մեծն բարերար, գիտությունների համաշխարհային ակադեմիայի պատվավոր նախագահ Արա Աբրահամյանը»,- գոչում է կոնֆերանսյեն:

«Спасибо. Я хочел пара слова говорять про Самвела Таширского. Он мой близко друг, и рад, что он думает дно, а я тоже думаю дно. Кнерек, одно. В наши трудное время, когда в Армении правит пашиняновский одра и этот клык гоняет настоящих патриотов туда, а потом – сюда, я дарю один половина миллион рублей Райру Товмасяну. Пусть подавится, но зашитит наш последный бօстан»: 

«Լավ, լավ»,- ասում է փեսան: - «Իսկ գիտե՞ք, որ երկու օր առաջ Մագադանից դեպի Ալյասկա թռչող հայկական ինքնաթիռի մեջ մաքսանենգ լյուստրաներ են եղել: 11 տոննա առգրավվել են: Գիտե՞ք, ով է փորձել այն տեղափոխել: Զատո ես գիտեմ: Այո, Էդմոն Մարուքյանը: Մարդ չդառավ էլի»: 

Այդ պահին իրեն զանգահարում են: Նայում է հեռախոսին, տեսնում է՝ Սերժ Սարգսյանն է, անջատում է. «Մի երկու միլիարդ էլ սա է ուզելու: Սրան տամ, վազվրատ անողը չեմ»:

Նորից են զանգում: Վիկտոր Սողոմոնյանն է: Վռազ հեռախոսը վերցնում է. «Ցավդ տանեմ, փողը տեղ հասավ: Ոնց պայմանավորվել ենք, հենց վլաստը վերցրինք, Սևանի լիճը, Հրապարակի կեսն ու «Փարվանա ռեստորանը» նաղդ քոնն են»,- ասում է Վիկտորը:

Հանկարծ ներս է մտնում ՖՍԲ-ի 4-րդ վարչության պետի տեղակալի շոֆերի բաջանաղն ու իրեն մատով անում. «Էս վերջացնես, կգաս զեկուցելու»:

Արթնանում է ՖՍԲ-ի 4-րդ վարչության պետի տեղակալի շոֆերի բաջանաղի ընդունարանում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ