...

Սարքեմ Փարիզն ու նոր թռնեմ

Սարքեմ Փարիզն ու նոր թռնեմ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ առաջիկայում Աջափնյակ վարչական շրջանում կկառուցվի 93 բազմահարկ բնակելի շենքերից և 15 բազմահարկ բիզնես-կենտրոններից կազմված նոր թաղամաս՝ Փարիզի «Դեֆենս» թաղամասի նմանությամբ, ինչպես նաև կհիմնվի հսկայական փշատերև անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ։

Անկեղծ ասած, հաշվի առնելով իշխող քաղաքական ուժի արժեհամակարգը՝ ավելի ճիշտ կլիներ Երևանում կառուցել Պիգալ հրապարակ՝ Փարիզի համանուն հրապարակի նմանությամբ։ Բայց իշխանություններին, բնականաբար, ոչ թե արժեհամակարգն է հետաքրքրում, այլ այն, որ սույն մեգա-նախագծի «ատկատներով» հնարավոր լինի մինչև կյանքի վերջն ապահով ապրել փարիզներում։ Իսկ թե ծրագիրը որ փուլում կիսատ կմնա՝ նրանց համար էական չէ։ Ամեն իշխանություն պիտի ունենա իր «Հյուսիս-Հարավը»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ