...

Սաշիկին տվեցին, անցան

Սաշիկին տվեցին, անցան

ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ:

«ՉԻ». Աղքատը ե՞րբ է ուրախանում. երբ էշը կորցնում է, հետո՝ գտնում: Մոտավորապես այդ աղքատի օրն ենք ընկնելու: 

Եթե Օստապ Բենդերը ողջ լիներ, կասեինք, որ այս օրենքի գաղափարն իրենն է: Հանճարեղ բան են մտածել: 

Ուրեմն՝ լինելու է հետևյալը: Օրինակ, ձեզ վրա 5000 դրամի ակտի որոշում է գալիս՝ մեքենան սխալ տեղ կայանելու համար: Դուք համաձայն չեք, և այդ որոշումը բողոքարկում եք: Շահեք, չշահեք, 4000 դրամ տուրք եք վճարում:

Ենթադրենք, շահում եք: Տակը մնում է 1000 դրամ: Բայց՝ բողոքարկելու համար ժամանակ եք ծախսում, գումար եք վճարում, այն տպում, ոնց ուզում է լինի, մի 2000 դրամի ճանապարհածախս եք անում դատարան գնալու համար: Գնալ-գալու, դատարանում մնալու վրա ահագին ժամանակ եք նորից կորցնում: Արդյունքում, մի 7-8 հազար եք ծախսելու՝ 5000 դրամի ակտը չեղարկելու համար: 

Ու ի՞նչ է ստացվում. որ չբողոքարկելը ձեզ վրա էժան է նստում, քան՝ բողոքարկելն ու շահելը: Մեր կայֆը էն է լինելու, որ ուրախանալու ենք, որ ակտը չեղարկվեց: Ուրիշ քյար չկա:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հիմա Ճանապարհային ոստիկանությունը հանգիստ կարող է մեզ վրա դափոնով 5000 դրամանոց ակտեր ուղարկել՝ վստահ լինելով, որ դրանց 99 տոկոսը չի բողոքարկվելու: Այսպիսի բան իսկի Սաշիկը չէր արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1898 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ