...

Սավսեմ ալենь

Սավսեմ ալենь

«Եթե ընտրություն լինի, նորից կհաղթենք, համոզված եմ». Ալեն Սիմոնյան:

«ՉԻ». Հա, բա ի՞նչ կանեք: Հաղթելը որն է՝ կջախջախեք: Իսկ եթե քեզ ցուցակի երկրորդ համար կարգեն, Արայիկ Հարությունյանին էլ՝ երրորդ, ապա ընդհանրապես 100 տոկոսից շատ ձայն կստանաք:

Ալեն Սիմոնյանը խառնել է 17-ի բացասական վարկանիշը իրենց վարկանիշի հետ: Օրինակ՝ 80 տոկոսից շատ հայաստանցիներ, որոնք վատ են վերաբերվում Քոչարյանին, Սարգսյանին կամ Դաշնակցությանը, ինքը ավտոմատ այդ թիվը դարձնում է գործող իշխանության դրական վարկանիշ:

Եթե իրապես հավատացած եք, որ կհաղթեք, ի՞նչն է խանգարում հայտարարել, որ գոնե մի քանի ամսից կգնաք արտահերթ ընտրությունների:

Ոչ, համոզված չեք, որովհետև ժողովուրդն այս ընթացքում դասականի ասած՝ շատ է խորագիտացել և հավասարապես զզված է թե՛ անբան պոպուլիստներից, թե՛ ռևանշի ձգտող կոռուպցիոներներից, և եթե արժանի այլընտրանք չտեսնի՝ բոլորիդ էլ մերժելու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ