Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի նկատմամբ նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով: 1in.am-ի լրագրողի այն հարցին՝ արդյոք նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, Վազգեն Ադամյանը պատասխանել է. «Քանի որ դա իմ հետ է կատարվել, հետևաբար ես ասում եմ, որ նման բան չի եղել, ես տեղյակ չեմ»:
«ՉԻ». Չգիտենք՝ ինչ կարգի քաղաքապետ է Վազգեն Ադամյանը, բայց տրամաբանության արվեստում իրեն հավասարը չունի տարածաշրջանում:
Սա մեզ հիշեցրեց «Տաքսի, տաքսի» ներկայացման այն դրվագը, երբ Կնյազ Չփլախյանը շեֆի քարտուղարուհուն ասում է. «Այ աղջի, տեսնողը ես չե՞մ եղել, ասում եմ՝ չեմ տեսել»:
Հիմա մեր այս Վազգեն Ադամյանն է: Իբր հերքում է, բայց՝ հաստատում է: Իր այդ արտառոց հերքումով հոդվածը վրեն դրեց: Դեռ բախտը բերել է, որ ոչ ամենածանր հանցանքի մեջ է մեղադրվում: