Խոյ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, արտահայտություններում: Գործերում ու հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար կձգտեք կրթության: Կապեր՝ կապված աշխատանքի հետ:
14-17-ին ճոխության ու հաճույքների հետևից ընկնելը, անիրատեսական ֆանտազիաները, գումարի հետ կապված հարցերում էքստրավագանտ լինելը վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:
Ցուլ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-13-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ շփումները և ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ծրագրում:
14-17-ին գոհ չեք լինի ընտանիքում զբաղեցրած դիրքից, դժգոհություններ կհայտնեք հարազատներին ու մտերիմներին: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները կանդրադառնան ձեր սեփական նյութական վիճակի վրա:
Երկվորյակ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-13-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, կփնտրեք ընտանեկան խնդիրների լուծումը: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ են սպասվում: Հանդիպումներ հարազատների, կոլեգաների հետ:
14-17-ին չափից դուրս զգայուն լինելը կխանգարի իրատեսորեն գնահատել փաստերը, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:
Խեցգետին
Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 11-13-ին կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների կամ հարևանների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք, կամ ապագայի համար ծրագրեր կկազմեք:
14-17-ին անսպասելի ծախսեր կանեք ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա: Արագ հարստանալու ձգտումն իրատեսական չի լինի: Էքստրավագանտ ծախսեր կանեք:
Առյուծ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք, ամեն ինչում շահ կփնտրեք: 11-13-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով ուսում կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Գործնական ուղևորություններ:
14-17-ին սեփական անձի մասին բարձր կարծիքը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններ հաստատելուն: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարի պակաս կզգաք:
Կույս
Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 11-13-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնադրսևորում ու գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Ինտելեկտուալ ոլորտներում մրցակցության ոգի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:
14-17-ին հակված կլինեք ֆանտազիաների և անիրատեսական ծրագրերի: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ փոխհասկացողության և աջակցության բացակայություն: Ծախսեր կանեք հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ կապված գործերի վրա:
Կշեռք
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 11-13-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Ինչ-որ գաղտնիք բացահայտելու կարիք կլինի: Գաղափարները կարող են հետաքրքիր, բայց ոչ պրակտիկ լինել: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ, կամ ստիպված եք լինելու հոգ տանել նրանց մասին:
14-17-ին նորություններ կամ առաջարկներ կլինեն, բայց ճիշտ ընտրություն կատարելը բարդ կլինի ձեր կասկածամտության կամ անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք:
Կարիճ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 11-13-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների, կրթության հանդեպ: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:
14-17-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրագործվել վատ փոխհասկացողության, գործընկերոջ անհաջող վարքի պատճառով:
Աղեղնավոր
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 11-13-ին՝ մասնագիտական ու ֆինանսական գործերի հետ կապված շփումներ և բանակցություններ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:
14-17-ին՝ աշխատավարձի ուշացում, կամ չարդարացված ֆինանսական հույսեր: Ծախսեր նորաձև իրերի վրա: Անհաջող կոմերցիա արտերկրում: Էսթետիկ ճաշակի անկում:
Այծեղջյուր
Կուզենաք դրսևորել ձեր ունակությունները հայտնի դառնալու համար, իսկ հաջողակ լինելու դեպքում՝ նաև ընդլայնել հնարավորությունները: 11-13-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Հեռավոր ուղևորությունները ձևակերպելու համար հաջող ժամանակ է: Կարևոր տեղեկատվության շնորհիվ հայացքներում փոփոխություններ կլինեն:
14-17-ին՝ կասկածամտություն: Չարդարացված հույսեր սիրելիի հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ:
Ջրհոս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի հետ կապված ուժեղ ինտուիցիա: Ամեն ինչի խորքը թափանցելու ձգտում:
14-17-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր սեփական վարքի պատճառով կարող են փչանալ կարևոր մարդկանց հետ հարաբերությունները:
Ձկներ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 11-13-ին՝ համագործակցության ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կհետաքրքրվեք ուրիշների գործունեությամբ: Խելացի և գործնական գործընկերների հետ ծանոթություն կամ կապեր կհաստատեք:
14-17-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերն առաջ մղելուն: