...

Սեպտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին անձնական նպատակներն իրագործելու նոր և անսովոր հնարավորություններ կբացվեն: Ընկերների ու կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Ընկերություն կհաստատեք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանց հետ: Լավ նորություններ և առաջարկներ կստանաք:

16-19-ին ընկերների հետ համատեղ գործերում, ընդհանուր ֆինանսական միջոցներն օգտագործելիս դժվարություններ կծագեն: Հարկերի ու պարտքերի հետ կապված խնդիրներ: Կարևոր տեղեկատվություն ստանալուն առնչվող ձգձգումներ:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 13-15-ին՝ մեծ փառասիրություն, ճանաչում կփնտրեք, կուզենաք գովասանքների արժանանալ: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր անձանցից ու ղեկավարությունից: Շահ կստանաք ուղևորություններից կամ արտասահմանցիներից: 

16-19-ին՝ դժվարություններ կծագեն գործնական հարաբերություններում, խոստումները կատարելու հարցում՝ ձգձգումներ: Մրցակցություն է սպասվում: Ֆինանսական հարցերը լուծելու անհրաժեշտություն կառաջանա:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 13-15-ին՝ հետաքրքրություն գիտելիքներն ընդլայնելու, կրթության, ճամփորդությունների հանդեպ: Բարոյականության բարձր զգացում: Հետաքրքիր առաջարկներ ու նորություններ:

16-19-ին՝ խնդիրներ աշխատավայրում կամ ծանր աշխատանք ու պարտականություններ: Լավ նախաձեռնությունների ու հեռանկարների զարգացման մեջ ձգձգումներ: Աշխատավարձի ստացումն էլ կձգձգվի:

Խեցգետին

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, գործընկերների գործերին: 13-15-ին՝ ուժեղ ինտուիցիա, որը կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում կամ համատեղ ֆինանսների օգտագործման մեջ: Կներագրավվեք արտասահմանցիների հետ գործերին:

16-19-ին հարաբերություններում սիրային խնդիրներ ու հիասթափություններ կլինեն: Ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Ձգձգումներ համատեղ բիզնեսում: Գումարը խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

Առյուծ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով, այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 13-15-ին բարություն ու հոգատարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ կամ էլ հակառակը՝ շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Ներդաշնակություն է սպասվում ամուսնական և բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ և առաջխաղացում հասարակական գործերում: 

16-19-ին խնդիրներ կարող են ծագել հարաբերություններում: Կբախվեք հարազատների ու մտերիմների տհաճ վարքին: Կոշտ մրցակցություն:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 13-15-ին՝ լավ հնարավորություններ աշխատանքի մեջ: Հնարավոր է կրթություն ստանաք կամ որակավորումը բարձրացնելու նպատակով ուղևորության մեկնեք: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարությունից, կարևոր անձանցից:

16-19-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, անհաջող հանդիպումների և ուղևորությունների պատճառով: Զրույցների ու բանակցությունների ժամանակ ուժեղ ճնշում կզգացվի: Դժվար աշխատանք ու խճճված գործեր կհայտնվեն:

Կշեռք

Դժվարություններ կծագեն գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կծագեն, որոնք կշեղեն անձնական ծրագրերից: 13-15-ին՝ լավատեսական տրամադրություն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Մեծ հնարավորություններ ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք:

16-19-ին հնարավոր են անհիմն ծախսեր, հարկերի հետ կապված խնդիրներ: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Ուզածն իրագործելու անհնարինություն:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 13-15-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն, տանն էլ փոխադարձ հոգատարություն ու հանգիստ կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: 

16-19-ին ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակասի պատճառով խնդիրներ կծագեն ընտանեկան հարաբերություններում: Ընտանիքում դժվար գործեր ու պարտականություններ կկատարեք, ինչն էլ կօգնի խուսափել հնարավոր կոնֆլիկտներից:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կցուցաբերեք: 13-15-ին՝ լավ  կռահողականություն, ունակությունների աճ, ինտելեկտուալ ոգեշնչվածություն: Բազում գաղափարներ կունենաք: Ուրախություն կստանաք հարազատների և ընկերների հետ շփումներից, հաճախակի կարճատև ուղևորություններ: Լավ ժամանակ է պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու համար: Հետաքրքրություն կցուցաբերեք հասարակական գործերի կամ արտասահմանի հետ կապված գործերի հանդեպ:

16-19-ին հարազատների հետ հարաբերություններում սառնություն կհայտնվի, համակրանքի և ուշադրության պակաս: Չկայացած հանդիպումներ ու զրույցներ:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 13-15-ին բիզնեսի հետ կապված գործերի հանդեպ լավատեսական հայացք ու հաջողություն: Ֆինանսական վիճակի բարելավում: Հաջող գնումներ: 

16-19-ին անսպասելի հանդիպումները, բանակցությունները կարող են դժվարություններ ստեղծել ֆինանսական գործերում, բիզնեսում էլ ձգձգումների պատճառ դառնալ: Պետք է համառ աշխատեք ու ռիսկի չդիմեք, որպեսզի խուսափեք խնդիրներից ու կորուստներից:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 13-15-ին՝ լավատեսական տրամադրություն և ինքնավստահություն: Կհետաքրքրվեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ մղելու համար նոր գիտելիքներ ձեռք կբերեք:

16-19-ին՝ սպասվում է սառնություն հարաբերություններում, ուշադրության պակաս կարևոր անձանց կողմից: Պիտի առավելագույն նրբանկատություն, ջանասիրություն ու պատասխանատվություն ցուցաբերեք կարևոր հարաբերություններին կամ ձեռքբերումներին չվնասելու համար:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 13-15-ին՝ ինտուիցիայի աճ, հեշտությամբ կհասկանաք ուրիշների վարքի մոտիվները: Առատաձեռն կլինեք, կկամենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Հնարավոր է հաջողակ լինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

16-19-ին հնարավոր է հարազատների կողմից սառը կամ տհաճ վերաբերմունքի բախվեք: Ուրիշների մասին հոգ տանելու անհրաժեշտություն կառաջանա: Անկատար խոստումներ՝ կարևոր անձանց կողմից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ