...

Սեպտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատի հետ հարաբերությունները: 16-17-ին՝ գործնական ու սիրային հարաբերությունների բարելավում: Հաջողություններ ուսման մեջ, ուղևորությունների ժամանակ: Լավ գործնական կապեր հարազատների հետ: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ, նրանցից լավ առաջարկներ կստանաք: Հետաքրքիր ինֆորմացիա:

18-20-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Գործերի արգելակում: Փոքրիկ շահ ունենալու համար էլ պիտի մեծ ջանքեր գործադրեք: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա:

21-22-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ցուլ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-17-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Աշխատավայրում կներդաշնակեցնեք հարաբերություններն ու գործերը: Գումար կամ նվերներ կստանաք: Ձեզ լավ առաջարկներ կանեն:

18-20-ին ինքնավստահ չեք լինի, անհանգիստ կլինեք, խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Հստակ ծրագրերի բացակայություն:

21-22-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին և մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Երկվորյակ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարեհաջող շրջան կսկսվի: 16-17-ին լավատես կլինեք: Թեթև հարաբերություններ, բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Սիրային հարաբերությունների հաջող զարգացում:

18-20-ին՝ մեծ ամբիցիաներ, մասնագիտական դաշտում գերազանցության հասնելու համար պայքար կմղեք: Ղեկավարությունը մեծ պահանջներ կներկայացնի: Ծանր գործնական պարտականությունները կարող են հակասել անձնական կամ ընտանեկան հետաքրքրություններին:

21-22-ին տան հետ կապված անսպասելի հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն կլինեք:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-17-ին՝ ընտանեկան գործերի ու հարաբերությունների բարելավում, հաճելի հանդիպումներ տանը: Որոշ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն:

18-20-ին՝ սահմանափակումներ հանդիպումների, բանակցությունների և ուղևորությունների ժամանակ: Դժվարություններ կունենաք արտերկրի հետ կապված գործերում: Կռահող ու ինքնավստահ չեք լինի: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

21-22-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-17-ին՝ հաճելի հանդիպումներ, հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Շահեկան մասնակցություն հասարակական գործերին:

18-20-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, առևտրի մեջ, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Վատ ժամանակ է ֆինանսական սպեկուլյացիաների, պարտքով գումար տալու համար: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք:

21-22-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 16-17-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք: Հաջողություններ աշխատանքի մեջ: Աջակցություն ղեկավարությունից: Անձնական հեղինակության աճ:

18-20-ին ձեր գաղափարներն արտահայտելիս շատ համառ լինելը, ուրիշի կարծիքը չընդունելը կարող են կոնֆլիկտների և հարաբերությունների ավարտի հանգեցնել: Դժվարություններ համագործակցելիս և իրավաբանական գործերում:

21-22-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Կշեռք

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և սեպտեմբերի 22-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 16-17-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Շահեկան կապերի ընդլայնում և առաջընթաց սիրային հարաբերություններում:

18-20-ը անհաջող օրեր են: Ինքնավստահ չեք լինի, դժվար ու ձեզ համար անպիտան գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա: Անուշադիր լինելը աշխատանքի մեջ սխալների պատճառ կդառնա: Խուսափեք վնասվածքներից ու ծանրաբեռնվածությունից:

21-22-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Կարիճ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-17-ին՝ լավատեսական տրամադրություն, բարություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Բարդ իրավիճակներում անսպասելի օգնություն կստանաք, խնդիրները կլուծվեն:

18-20-ին՝ նորությունների և նոր կապերի փնտրտուք, միաժամանակ հակված կլինեք դիմակայել փոփոխություններին, ինքնավստահ չեք լինի: Շահի հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք ու կարգապահ լինեք:

21-22-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Աղեղնավոր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 16-17-ը բարեհաջող շրջան է: Հեշտությամբ ներդաշնակության կհասնեք հասարակական, գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Հաջողակ կլինեք, կողքից անսպասելի օգնություն կստանաք: Հասարակական գործերին մասնակցությունից կամ ընկերների շրջանում շահեկան հարաբերություններ կհաստատեք:

18-20-ին՝ մեծ ամբիցիաներ: Սկզբունքներին կուրորեն հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Կպայքարեք բիզնեսում գերազանցության հասնելու համար: Տանը, ընտանիքում խնդիրների պատճառով գործերը կանգ կառնեն:

21-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը:

Այծեղջյուր

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 16-17-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում և աշխատանքում: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ կհաստատեք:

18-20-ին՝ անհանգստություն, չեք ուզենա ընդունել ուրիշների գաղափարները: Ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ: Ակտիվության և նախաձեռնությունների արգելակում: Վատ փոխհասկացողություն ազդեցիկ մարդկանց հետ: Անհաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

21-22-ին բարձր տրամադրություն կունենաք: Կուրախացնեն երեխաներն ու սիրելիները: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-17-ին հաջողակ կլինեք, ուրախ տրամադրություն կունենաք: Աջակցություն կստանաք, ճանաչման կհասնեք: Առաջընթաց հասարակական գործերում ու ռոմանտիկ հարաբերություններում:

18-20-ին կասկածամիտ ու անինքնավստահ կլինեք: Ընտրության բարդ պահեր: Ֆինանսական խնդիրներ կունենաք:

21-22-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Ձկներ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-17-ին՝ հաջող գործեր ընտանիքում, տանը: Լավ փոփոխություններ, ընտանեկան բյուջեի բարելավում, ուրախ միջոցառումներ: 

18-20-ին ինքնավստահ չեք լինի: Շրջապատողները շատ պահանջկոտ կլինեն ձեր հանդեպ: Չեք ուզենա համագործակցել: Դժվարություններ պայմանագրեր ստորագրելիս: Փոփոխություններին դիմակայելու հակվածություն:

21-22-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ կենցաղային, ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ