...

Սեպտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 18-24-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 18-21-ին ակտիվորեն կձգտեք համագործակցության, գործընկեր կամ զուգընկեր կգտնեք: Լավ ժամանակ անցկացնելու, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

22-24-ին հաջողություններ են սպասվում պրակտիկ գործերում: Արդյունավետ աշխատանք: Հաջողություններ կունենաք ֆինանսական գործերում:

Ցուլ

Այս շաբաթ ավարտվում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-21-ին՝ գործնական մեծ ակտիվություն, կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Հարմարավետություն կստեղծեք, պիտանի և գեղեցիկ իրեր կգնեք: Առողջությունն ամրապնդելու նպատակով ուղևորություններ կկատարեք:

22-24-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ կունենաք անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք:

Երկվորյակ

Կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-21-ին նախաձեռնող կլինեք գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Շրջապատողների հետ հարաբերությունները կբարելավվեն, թեթև ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Կարճատև ուղևորություններ ու զվարճանքներ: Համոզելու և համակրանք առաջացնելու կարողություն:

22-24-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-21-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք, հաջող գնումներ տան համար, տանը հարմարավետություն կստեղծեք ու կարգուկանոն կհաստատեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Հարազատներից աջակցություն կստանաք:

22-24-ին՝ լավ հանդիպումներ, հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն ու առաջարկներ կստանաք: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-21-ը ակտիվ հանդիպումների ու ծանոթությունների շրջան է, որոնք ձեր գրավչության ու հաճելի վարքի շնորհիվ շահեկան կլինեն: Լավ ուղևորություններ ու հաճելի հանգիստ է սպասվում: 

22-24-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Բիզնեսի ընդլայնում:

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-21-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, բարյացակամ վերաբերմունք գործընկերների և շրջապատողների կողմից: Գեղեցիկի և անձնական շահի զգացում:

22-24-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ու հավանության կարժանանաք ազդեցիկ անձանց կողմից: Լավ լուրեր արտերկրից, արտասահմանի հետ կապված գործերի բարելավում:

Կշեռք

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և սեպտեմբերի 23-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 18-21-ին՝ անձնական մեծ ակտիվություն, նոր գործեր կսկսեք: Հաջող գործեր կոլեկտիվներում ու կազմակերպություններում: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն կամ շահավետ առաջարկներ կստանաք:

22-24-ին՝ ուժեղ ինտուիցիա, կռահող կլինեք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:

Կարիճ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է կասկածների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-21-ին գաղտնի գործունեությունը կարող է հաջողություն բերել ֆինանսական գործերում: Անսպասելի աջակցություն ազդեցիկ դեմքերից: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:

22-24-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք կարևոր մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Աղեղնավոր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 18-21-ին՝ կապերի ընդլայնում, հաճելի ընկերներ կգտնեք: Կձգտեք հասարակական գործերին: Արտերկրի, հեռավոր ուղևորությունների հետ կապված գործերի լավ ընթացք: 

22-24-ին՝ լավատեսություն, լավ ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ մարդկանցից շահավետ առաջարկներ կստանաք:

Այծեղջյուր

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-21-ին նպատակին հասնելու ճանապարհին համառություն կդրսևորեք: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Հաճելի վարքով ուզածին հասնելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի ու հարկերի հետ կապված գործերում: 

22-24-ը հաջող օրեր են: Լավատեսություն: Ճանաչման կհասնեք: Հաջողություններ հասարակական գործերում, ուրախություն սիրելիներից: Գիտելիքների և ունակությունների շնորհիվ հնարավորությունների ընդլայնում:

Ջրհոս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-21-ին իրադարձությունների հաջող ընթացքը և շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը կօգնեն հաջողությունների հասնել, նոր հնարավորություններ կբացեն: Լավ առաջարկներ, հնարավոր է՝ արտերկրից:

22-24-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում:

Ձկներ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-21-ին՝ լավ փոփոխություններ գործերում, աշխատանքի մեջ: Ղեկավարության, կոլեգաների հետ հարաբերությունների բարելավում: Շահ համատեղ գործերից ու համատեղ բիզնեսից: Անձնական շահի հանդեպ լավ հոտառություն:

22-24-ին լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ առաջարկներ ու հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ