...

Սեպտեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-23-ին ֆինանսական գործերում անսպասելի փոփոխությունները կարող են ազդել գործընկերային կամ սիրային հարաբերությունների վրա: Խնդիրներ կծագեն համատեղ բիզնեսում: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք:

24-26-ին հատկապես ազդեցիկ ընկերների ու կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը գործերում լավ հեռանկարներ կբացի ու պրակտիկ արդյունքների հասնելու հնարավորություն կտա: Առաջարկներ կստանաք:

Ցուլ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-23-ին ինքնատիպ լինելու հակվածությունը, ազատության ցանկությունը խնդիրներ կստեղծեն սիրային, ամուսնական ու գործնական հարաբերություններում: Կոնֆլիկտայնությունը, ուրիշների կարծիքը չընդունելը կխանգարի անձնական շահի հասնելուն:

24-26-ին՝ հստակ, լավ կատարված աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում գործերում, շահավետ աշխատանք կգտնեք: Աջակցություն ղեկավարությունից:

Երկվորյակ

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին պատահականությունները, տարօրինակ իրադարձությունները, պայմանները կխանգարեն աշխատանքին ու շահավետ հարաբերություններ հաստատելուն: Ստիպված եք լինելու զբաղվել անձնական ծրագրերից շեղող գործերով:

24-26-ին՝ օգտակար ակտիվություն, կոնկրետ քայլեր՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ անձից աջակցություն կստանաք:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-23-ին նոր բանի ցանկությունը, նպատակի կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների ու կոլեկտիվի հետ միասին գործելու ձգտումը ուրախություն ու բարեկեցություն չեն բերի, նույնիսկ կարող են փչացնել լավ հարաբերությունները: 

24-26-ին՝ ուժեղ ինտուիցիա, որը կօգնի բարդ իրավիճակներում, ընտրության պահերին ճիշտ, հստակ գործողություններ անել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանեկան գործերին, տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Աշխատանք կամ գործողություններ, որոնք ընտանիքի օգտին կլինեն: Ընտանեկան բյուջեի բարելավում:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ ուշադրությամբ: 21-23-ին՝ անսպասելի իրադարձություններ մասնագիտական գործերում ու նպատակներն իրագործելիս, ընտրության պահեր էլ կլինեն, և այդ ամենը կշեղի ձեզ ընտանեկան գործերից, հարազատների հետ շփումներից: Հնարավոր են կոնֆլիկտներ: Կխառնվեք ընտանեկան բյուջեին:

24-26-ին շահավետ ու հուսալի կապեր, ինչպես նաև գործընկերներ կփնտրեք, այդ թվում՝ ազդեցիկ անձանց շրջանում: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Կարճատև ուղևորություններ հարազատների հետ կապված խնդիրներով:

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 21-23-ին սեփական գաղափարների իրագործմանը, ազատության ձգտմանն ուղղված գործողությունները կարող են քիչ արդյունավետ լինել, քանի որ կհանգեցնեն ավելի քիչ հաղորդակցվելուն, ուրիշների կարծիքը հաշվի չառնելուն: Ստիպված եք լինելու կենցաղային կարիքների համար ծախսեր անել և ուղևորություններ կատարել: Կգերագնահատեք սեփական ուժերը:

24-26-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն և նյութական բարիքներին: Կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Նախաձեռնող կլինեք բիզնեսում, իսկ գործերում կարգապահությունն ու ճշգրտությունը շահույթ կբերեն:

Կշեռք

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և սեպտեմբերի 23-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 21-23-ին քննադատական վերաբերմունք կառաջանա սեփական ֆինանսական վիճակի, գործընկերության, համատեղ բիզնեսի հանդեպ, կուզենաք նոր բան անել, բայց ռիսկը վատ կանդրադառնա ֆինանսական գործերի վրա, բիզնեսում արգելակման պատճառ կարող է դառնալ: 

24-26-ին անձնական ակտիվության աճը կարող է անձնական զարգացման մեջ կոնկրետ արդյունքների բերել և ամրապնդել ձեր հեղինակությունը: Ազդեցիկ անձանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի:

Կարիճ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է անորոշության, սպասումների, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին տարօրինակ իրադարձությունները, գործընկերների և ընկերների տարօրինակ վարքը նյարդայնության ու կոնֆլիկտների պատճառ կդառնան: Զգայուն ու սենտիմենտալ լինելը կխանգարեն տեսնել իրերի իրական վիճակն ու կենտրոնանալ: 

24-26-ին գաղտնի գործելու ցանկություն կամ անհրաժեշտություն կառաջանա: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքի վիճակից: Հնարավոր է ստիպված լինեք վերանորոգման նախապատրաստական աշխատանքներով զբաղվել կամ հոգ տանել հարազատների մասին:

Աղեղնավոր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 21-23-ին աշխատավայրում, գործերում անսպասելի փոփոխությունները շփման մեջ, գործընկերային հարաբերություններում դժվարությունների պատճառ կդառնան: Աշխատավայրում կոնֆլիկտների հավանականությունը կաճի: Կասկածամտություն՝ սեփական առողջության մասին:

24-26-ին՝ հեռահար նպատակներով աշխատանք ու գործողություններ: Անհրաժեշտ կապերի հաստատում, հնարավոր է՝ հարազատների միջոցով: Տեղեկատվության փնտրտուք, կարճատև ուղևորություններ: Լավ արդյունքների հասնելը հնարավոր կլինի ընկերների կամ կազմակերպությունների աջակցությամբ:

Այծեղջյուր

Որոշակի ծրագրերի ու հույսերի իրագործման շրջան է: 21-23-ին նոր ծրագրերն ու գաղափարներն իրագործելիս եսասիրության հակվածությունը, հասկացողության, ապրումակցման պակասը խնդիրներ կստեղծեն աշխատավայրում, ընկերների հետ հարաբերություններում: Հնարավոր է չնկատեք շահավետ առաջարկներն ու լավ հեռանկարները: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում: 

24-26-ին մեծ ամբիցիաների ու մասնագիտական փառասիրության շնորհիվ հնարավոր է ամրապնդեք ֆինանսական վիճակը ու շահավետ առաջարկներ ստանաք: Հնարավոր են հաջող գնումներ ու հաջող խնայողություն: Դրական փոփոխություններ բիզնեսում:

Ջրհոս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-23-ին անսպասելի ծագած ընտանեկան հոգսերն ու խնդիրները անձնական ծրագրերի արգելակման պատճառ կդառնան: Հնարավոր է վատանան ղեկավարության, ենթակաների հետ հարաբերությունները: 

24-26-ին սեփական գործողությունները հստակ ու գրագետ կազմակերպելու, լավ արդյունքների հասնելու հնարավորություն կլինի, այդ թվում՝ հասարակական գործերում: Գործնական ակտիվություն՝ արտասահմանցիների հետ: Հավանական է աջակցություն ու խոստումներ ստանաք ազդեցիկ անձանցից:

Ձկներ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ին անսպասելի ու չնախապատրաստված գործողությունները ցանկություններն իրագործելիս անհաջողությունների պատճառ կդառնան: Իսկ առիթ կարող է դառնալ տարօրինակ տեղեկատվությունը կամ հանդիպումը: Անկատար խոստումներ:

24-26-ին՝ բարձր գործնական ակտիվություն: Հնից հրաժարվելու և նորը սկսելու միտում: Հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ