...

Սեպտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 23-25-ին՝ լավ նորություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Հետաքրքիր գաղափարները առաջխաղացում կապահովեն աշխատավայրում:

26-29-ին գաղտնի գործելու անհրաժեշտություն կամ ցանկություն կլինի, կամ էլ չեք ուզենա էներգիան զուր վատնել: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքում հուսալի դիրքից: Հնարավոր է ստիպված լինեք նախապատրաստվել տանը փոքրիկ վերանորոգման կամ ինչ-որ տնային անհետաձգելի գործերի: Հարազատների մասին հոգ տանելու կարիք կլինի:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-25-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ սիրելի ու թանկ մարդկանց գործերում: Հետաքրքիր հանդիպումներ: Ինքնատիպ, ստեղծագործ վարք, ուշադրություն կհրավիրեք ձեզ վրա: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կլինի:

26-29-ին կաշխատեք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Պրակտիկ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-25-ին՝ կարողությունների աճ, ինտուիտիվ գուշակություններ կանեք: Լավ լուրերը կօգնեն տնային գործերում: Լավ փոփոխություններ կլինեն տանը:

26-29-ին մեծ ամբիցիաներն ու մասնագիտական փառասիրությունը կօգնեն նյութական վիճակի բարելավման, շահավետ առաջարկների ստացման հարցում: Լավ գնումներ անելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կլինի: Հաջողություններ բիզնեսում:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-25-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, կռահող կլինեք: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ուղևորությունները հետաքրքիր ու շահեկան կլինեն: Հարազատների, կոլեգաների հետ կապված նորություններ:

26-29-ին սեփական գործողությունները ճշգրիտ ու գրագետ կազմակերպելու, լավ հեռանկարների հասնելու հնարավորություն կլինի, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից:

Առյուծ

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 23-25-ին կռահող լինելը, անսպասելի գաղափարներն ու ինքնատիպ լուծումները կօգնեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Աշխատավայրում լավ իրադարձություններ տեղի կունենան:

26-29-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի և վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կույս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 23-25-ին կռահող կլինեք, կկարողանաք անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերել կամ կապերը հաստատել: Անձնական գործերի հետ կապված լավ լուրեր կստանաք: Անսպասելի կապեր արտասահմանցիների հետ:

26-29-ին՝ ակտիվ համագործակցություն ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ, ինչը լավ հեռանկարներ կբացի գործերում, անձնական զարգացման մեջ ու պրակտիկ արդյունքներ կբերի: Առաջարկներ կստանաք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 23-25-ին կռահող կլինեք, ինտուիտիվ գուշակություններ կանեք: Ինքնատիպ գաղափարները կօգնեն առաջ մղել գործերը: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում:

26-29-ին ճշգրիտ, հստակ կատարված աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահավետ աշխատանք կգտնեք: Աջակցություն կստանաք ղեկավարությունից:

Կարիճ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 23-25-ին՝ անսպասելի համագործակցություն կամ շահեկան հարաբերությունների հաստատում: Լավ գաղափարներ ընկերներից կամ կազմակերպություններից: Կռահող կլինեք: Անսպասելի իրադարձությունը կարող է հարաբերությունները դեպի լավը փոխել:

26-29-ին՝ օգտակար ակտիվություն, սեփական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր կանեք: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ մարդկանց աջակցությունը կստանաք:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 23-25-ին լավ գաղափարներն ու կռահող լինելը կօգնեն մասնագիտական գործերն առաջ մղելիս և աշխատանքի մեջ: Բանակցություններ կազմակերպությունների հետ: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ: Գործնական կապեր ընկերների հետ:

26-29-ին ընտրություն կատարելու դժվար պահերին ինտուիցիան կօգնի  ճշգրիտ գործողություններ մշակել ու կատարել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը կամ հարազատների հետ հարաբերություններում: Ընտանեկան բարեկեցությանը, բյուջեի բարելավմանն ուղղված աշխատանք:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-25-ին՝ լավ լուրեր սիրելի ու թանկ մարդկանցից: Լավ նորություններ արտերկրից: Հրավերներ կստանաք: Ձեր զարգացման հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հաջող պատահարը կօգնի, որ ձեզ լավ դրսևորեք:

26-29-ին՝ շահավետ ու հուսալի կապերի, գործընկերների փնտրտուք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Կարճատև ուղևորություններ կկատարեք հարազատների խնդիրների հետ կապված գործերով:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-25-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան բյուջեի բարելավում: Ինտուիցիան կօգնի լուծել հին խնդիրները: Անսպասելի իրադարձություններ կամ հանդիպումներ ընտանիքում:

26-29-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Լարված աշխատանքից գումար կստանաք: Բիզնեսում նախաձեռնող և գործերում կարգապահ լինելը շահույթ կբերի:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-25-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, գաղափարներ, որոնք կօգնեն համատեղ գործերում և համագործակցության մեջ: Շահավետ գործնական ուղևորություններ: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք:

26-29-ին անձնական ակտիվության աճը ձեր զարգացման մեջ կոնկրետ արդյունքներ կբերի, կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Սիրելիների վրա լավ տպավորություն կթողնեք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ