Խոյ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 25-27-ին շարունակվում է համագործակցության ակտիվ ձգտումը: Հաջողություններ են սպասվում պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք:
28-1-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հաջող գնումները կարող են փոխարինվել ծախսերով: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի վրա կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով:
Ցուլ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին կրկին լավատեսական տրամադրություն կունենաք, անձնական գործերում հաջողակ կլինեք: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ առաջարկներ կստանաք:
28-1-ին ազատության մեծ ցանկությունը ընտանիքում վեճերի պատճառ կարող է դառնալ: Տրամադրության անսպասելի տատանումներ: Տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք:
Երկվորյակ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-27-ին կշարունակվեն ընտանիքում գործերի բարելավումը, լավ նորությունները, տանը հաճելի հանդիպումները:
28-1-ին հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: Անսպասելի տեղեկատվություն կստանաք հին հարաբերություններից: Ինքնատիպ վարք կդրսևորեք, որը մյուսներին հասկանալի չի լինի:
Խեցգետին
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-27-ին կշարունակվեն լավ հանդիպումները, հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ են սպասվում: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք:
28-1-ին կձգտեք ազատության ու արկածների: Գումար աշխատելու անսպասելի մեթոդներ ու տարօրինակ ծախսեր: Ընկերների ազդեցության տակ կընկնեք ու անհաջող ֆինանսական գործեր կվարեք:
Առյուծ
Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 25-27-ին կշարունակվեն հաջողությունները պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում:
28-1-ին ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն լինելը, շրջապատողների, գործընկերների վարքից դժգոհությունը կարող են ծրագրերի անսպասելի փոփոխության հանգեցնել: Հնարավոր է անհասկանալի վարք ղեկավարության կողմից, խնդիրներ ղեկավարների հետ հարաբերություններում:
Կույս
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 25-27-ին կպահպանվի լավատեսական տրամադրությունը, աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից: Լավ լուրեր արտերկրից, արտասահմանի հետ կապված գործերի բարելավում:
28-1-ին հաճույքների ձգտելն ու ծուլությունը կարող են խանգարել կարևոր փոփոխություններին: Փաստերի աղճատված ընկալում: Զգայուն լինելու պատճառով հարաբերություններում խնդիրներ կլինեն:
Կշեռք
Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական հետաքրքրություններն առաջ մղելիս, ունակությունները դրսևորելիս: 24-27-ին կռահող կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:
28-1-ին անսովոր, տարօրինակ վարքը կարող է խանգարել ծանոթություններ հաստատելուն: Անակնկալներ նոր գործեր ծրագրելիս կամ համաձայնություններ կնքելիս: Խնդիրներ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր ֆինանսներն օգտագործելիս:
Կարիճ
Դժվարություններ գործեր ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 25-27-ին կշարունակեք ընկերական հարաբերություններ հաստատել ազդեցիկ մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
28-1-ին խնդիրներ կարող են առաջանալ կարևոր կամ մասնագիտական գործերում ղեկավարության հետ վատ փոխհասկացողության պատճառով: Տարօրինակ գործողություններ գործընկերների կողմից, անսպասելի բանակցություններ:
Աղեղնավոր
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-27-ին լավատեսական տրամադրություն կունենաք, լավ ձեռքբերումներ աշխատանքի մեջ, կամրապնդեք ձեր դիրքերը: Ազդեցիկ մարդկանցից շահավետ առաջարկներ կստանաք:
28-1-ին՝ գործերում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ աջակցության բացակայություն: Խուսափեք հեռվից եկած մարդկանց կամ արտասահմանցիների հետ հանդիպումներից ու բանակցություններից, ինչը կարող է վնասել գործերին կամ առողջությանը:
Այծեղջյուր
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է, մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 25-27-ին կշարունակվեն հաջող օրերը: Հաջողություններ հասարակական գործերում, ուրախություն սիրելիներից: Ունակությունների և գիտելիքների շնորհիվ սեփական հնարավորությունների ընդլայնում:
28-1-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Անսպասելի ծախսեր կանեք երեխաների, սիրելիի, զվարճանքների վրա:
Ջրհոս
Կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 25-27-ին կշարունակվի տանը գործերի բարելավման, ընտանեկան լավ փոփոխությունների, հետաքրքիր հանդիպումների ու միջոցառումների շրջանը: Ընտանեկան բյուջեի բարելավում:
28-1-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ ընտանիքում, տանը: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների անհաջող վարքին:
Ձկներ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-27-ին կշարունակվեն լավ համագործակցությունը, հաջողություններն ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ առաջարկներ ու հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:
28-1-ին՝ անսպասելի, հարկադրված ուղևորություններ՝ կապված աշխատանքի կամ առողջությունը բարելավելու հետ: Լարված հանդիպումներ ու բանակցություններ: Խնդիրներ հարազատների կամ կոլեգաների հետ: Վեճեր աշխատավայրում: Անճշտություններ գործերում: