...

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 27-30-ին հաջողակ կլինեք ֆինանսական ու մասնագիտական գործերում: Լավ ժամանակ է բիզնեսի ու ֆինանսական աջակցություն ստանալու համար: Շահավետ գործնական կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ, կպայմանավորվեք ընկերների հետ:

1-3-ին ազդեցիկ անձանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Լավ, հեռանկարային բանակցություններ ու նոր գաղափարներ համատեղ գործերում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-30-ին պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունը, կազմակերպվածությունը կօգնեն առաջընթացի հասնել աշխատանքի մեջ և գործերում: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք գործերը:

1-3-ին՝ նոր հնարավորություններ աշխատավայրում, դիրքերի բարելավում: Կամրապնդեք առողջությունը: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-30-ին՝ հեղինակության աճ, ճանաչման կհասնեք, կամրապնդեք դիրքերը կոլեկտիվում կամ սիրելիի հետ հարաբերություններում: Կվերականգնեք նախկին ռոմանտիկ հարաբերությունները:

1-3-ին՝ լավ նորություններ ու շահավետ առաջարկներ, հնարավոր է՝ արտերկրից կամ արտասահմանցիներից: Նոր գաղափարներ կհայտնվեն: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-30-ին՝ ակնկալվում են լավ փոփոխություններ տանը, երկարաժամկետ խնդիրների լուծում, ընտանեկան բյուջեի ամրապնդում, խնայելու կամ պարտքերը վերադարձնելու հնարավորություն:

1-3-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում կամ համատեղ գործերի մեկնարկ հարազատների հետ: Կարևոր ձեռքբերումներ տան համար: Որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր ակտիվություն: 27-30-ին՝ օգտակար ու շահավետ ծանոթություններ, հանդիպումներ, հուսալի գործընկերներ ձեռք կբերեք, փորձառու մարդկանցից լավ խորհուրդներ կստանաք: Կվերականգնեք հին գործնական կապերը:

1-3-ին՝ հաջող համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Շահավետ առաջարկներ: Լավ նորություններ: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից:

Կույս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով, այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 27-30-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, բիզնեսի ամրապնդում: Կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: 

1-3-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք: Հաջող միջնորդական գործունեություն, հաջող գործնական բանակցությունների հնարավորություն: Լավ հարաբերություններ ղեկավարության հետ:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 27-30-ին գործերում կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ ղեկավարության հավանությանը կարժանանաք, կիրագործեք անձնական գաղափարներն ու ծրագրերը: Ակտիվ մասնակցություն կազմակերպությունների գործերին:

1-3-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն, հանդիպումներ սիրելիների հետ: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումներին:

Կարիճ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 27-30-ին զբաղված կլինեք տնային գործերով: Տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին ու շեղվել անձնական ծրագրերից:

1-3-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում: Հաճելի լուրեր կստանաք հարազատներից: Կարևոր հանդիպումներ կամ միջոցառումներ տանը: Հնարավոր է՝ ինչ-որ ընտանեկան գաղտնիքներ բացահայտվեն:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 27-30-ին՝ լավ նորություններ: Օգնություն ու լավ խորհուրդներ՝ փորձառու մարդկանցից: Գաղափարներն իրագործելու հնարավորություն կունենաք: Աջակցություն ընկերներից, երկարաժամկետ նպատակներ կդնեք:

1-3-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր առաջարկներ: Նոր ծրագրերի համար կրթությամբ զբաղվելու հնարավորություն կունենաք: Հաջող մասնակցություն կունենաք հասարակական գործերին:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-30-ին գումարի հետ կապված ցանկությունների ու ծրագրերի իրագործում: Ֆինանսական վիճակն ամրապնդելու հնարավորություն: Խնայելու, գումարը հաջողությամբ տնօրինելու հնարավորություն կունենաք:

1-3-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում կարևոր անձանց հետ կապերի կամ սեփական մասնագիտական հմտությունների, գիտելիքների շնորհիվ:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 27-30-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումը, սեփական սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կօգնեն բարձրացնել հեղինակությունը, ճանաչման հասնել: Նոր մասնագիտական հեռանկարներ:

1-3-ին՝ կարևոր փոփոխություններ գործերում, անձնական հաջողության համար հնարավորություններ կստեղծվեն: Առաջխաղացում աշխատանքի մեջ անձնական ջանքերի շնորհիվ: Հաջողություններ արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շաբաթ է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-30-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ բան փոխել պրակտիկ գործերում, համատեղ գործերում ու բիզնեսում: Զգույշ ու համբերատար կլինեք որոշումներ ընդունելիս:

1-3-ին՝ հին խնդիրների անսպասելի լուծում, հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Հնարամիտ կլինեք, ինտուիցիան ուժեղ կլինի: Ընտրության դժվարին պահերին հաջողակ կլինեք, աջակցություն կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1181 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ